15:17 17 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Սերգեյ Լավրով

Փաշինյանը` Լավրովին. Հայաստանում նոր իրավիճակ է ու պետք ադապտացվել դրան

© Sputnik / Рамиль Ситдиков
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
49330

Հայաստանի գործադիրի ղեկավարը պատասխանեց Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը` ընդգծելով, որ «ամեն ինչ նորմալ է»։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանում նոր իրավիճակ է ու բոլորը պետք է ադապտացվեն դրան։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի ղեկավարության հայտարարություններին։

Հիշեցնենք, որ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներառումը Մարտի 1–ի գործում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին, թե որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։

«Սա նոր իրավիճակ է, մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է», – նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների այն պնդումները, որ նրա դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Կարծում եմ` ճիշտ չի լինի, որ ես այդ թեմայով այսօր մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը», – ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ըստ թեմայի

Համագործակցելու ենք. Լավրովը զանգել է Մնացականյանին
Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն արցախյան հիմնախնդիրը
Թալանողին կբռնենք. Փաշինյանը նոր աշխատաոճ է առաջարկում համայնքներին
Մեր խնդիրը բիզնեսին չխանգարելը, հետո նոր օգնելն է. Փաշինյանը կոչ է անում ներդրումներ անել
Փաշինյանը կոչ է անում կանգնեցնել ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ