12:53 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ զորամասի ճաշարանի բացմանը

Ո՞րն էր Սերժ Սարգսյանի սխալն՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի

© Photo : administration of Robert Kocharyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
108930

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերլուծել է «թավշյա հեղափոխության» պատճառները։ Նրա խոսքով` նախկին իշխանությունները լուրջ սխալ էին թույլ տվել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ նրա հետնորդը` Սերժ Սարգսյանը լուրջ սխալ թույլ տվեց`նախաձեռնելով սահմանադրական փոփոխությունները։

Այս մասին Քոչարյանն ասել է NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում` մեկնաբանելով Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատճառները։

«Իհարկե, ես վերլուծել եմ Հայաստանի իրադարձությունները։ Կարծում եմ նա (Սարգսյանը –խմբ.) չպետք է նախաձեռներ սահմանադրական բարեփոխումները», – նշել է Քոչարյանը, հավելելով, որ ժամանակին հրապարակայնորեն քննադատել է սահմանադրական փոփոխությունները։

Նախկին նախագահը նշել է, որ Սարգսյանը չպետք է փորձեր երկարացնել իշխանությունը` վարչապետի աթոռը զբաղեցնելով։

Հիշեցնենք` զանգվածային բողոքի ակցիաները Հայաստանում սկսեցին այն բանից հետո, երբ Սարգսյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։ Փողոցի ճնշման տակ ապրիլի 23–ին Սարգսյանը հրաժարական տվեց։

թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ