03:03 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (370)
1029101

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իր տեսակետը իր և Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործերի ու դրանց հնարավոր հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Իմ հանդեպ հարուցված քրեական գործը որևէ կապ չունի 2008թ.–ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է այսօր, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։

«Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, որպեսզի թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ»,– ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ` այն, ինչ Հայաստանում արվեց Խաչատուրովի նկատմամբ անհեռատեսական քայլ էր, որը լուրջ մտահոգություն առաջացրեց ՀԱՊԿ շրջանակներում։ «Հնարավոր է նաև, որ այդ քրեական գործի պատճառով մեր տեղը կորցնենք ։ Չեմ կարծում, որ այս քրեական գործի առումով որևէ հեռանկար կա, բայց վնասն արդեն իսկ հասցված է»,– ասաց Քոչարյանը։

Ստեղծված իրավիճակից միակ ելքը Ռոբերտ Քոչարյանը համարում է մարտի 1-ի նկատմամբ իշխանությունների դիրքորոշման վերանայումը։

«10 տարի առաջ, մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, իրենց լոզունգներով և քայլերով, ըստ էության, փորձել են տապալել սահմանադրական կարգը, այսօր փորձում են վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։ Սա է գործի ամբողջ էությունը և այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջև։ Պետք է ընդամենը հրաժարվել այդ մոտեցումից»,– ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

Իսկ Մարտի 1-ի գործը, նրա համոզմամբ, պետք է քննվի իրական մեղավորներին գտնելու տրամաբանությամբ։ «Պետք է փորձել գտնել մարդկանց, որոնք կրակել են և կրակել են ոչ միայն քաղաքացիների վրա, այլև այն մարդկանց, որոնք կրակել և սպանել են երկու ոստիկանի։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել քրեական գործի ամբողջական բացահայտման մասին։ Իսկ տվյալ դեպքում այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, և ես այն որակում եմ միայն որպես քաղաքական վենդետա։ Եկան իշխանության 10 տարի անց և փորձում են պատմությունը փոխել`արդարացնելու համար այն հանցագործությունները, որ արվել են հենց իրենց կողմից, մաքրել այն դատավճիռները, որ կայացվել են հենց իրենց նկատմամբ և որոնք օրինական ուժ ունեն մինչև այսօր»,– ասաց նախկին նախագահը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կալանավորվել էր հուլիսի 28-ին, ապա ազատ արձակվել գրավի դիմաց։

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ի գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Խաչատուրովը հիմա Մոսկվայում է և իրականացնում է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեսագրությունն` այստեղ։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (370)

Ըստ թեմայի

Ո՞րն էր Սերժ Սարգսյանի սխալն՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի
«Վենդետա Հայաստանում». Արևմտյան ԶԼՄ–ների մեսիջը Փաշինյանին՝ Քոչարյանի գործի ֆոնին
ՀՔԾ պետը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին
Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսեց արդարադատության նախարարը
Խուդոյան. «Կարող եք կռահել` Քոչարյանի տան խուզարկության դեպքում ինչու ինֆորմացիա չկա»
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Յուրի Խաչատուրով, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ