16:16 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյան. ՀՀ վարչապետ

Վարչապետ դառնալուց հետո քաղբանտարկյալների արձակումը իմ առաջնահերթություններից է. Փաշինյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
29730

Վարչապետը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում անդրադառձել է Շանթ Հարությունյանի խնդրին:

ԵՐԵՎԱՆ, 2 Սեպտեմբեր — Sputnik. «Այն պահից, ինչ վարչապետ եմ ընտրվել, քաղբանտարկյալների ազատ արձակումը եղել է իմ առաջնահերթություններից մեկը»։

Պատասխանելով ֆեյսբուքի օգտատերերից  մեկի` Շանթ Հարությունյանին ազատ արձակելու մասին հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ խնդրի իրավական միակ լուծումն այս պահի դրությամբ,  ըստ վարչապետի, արձակուրդի տարբերակն է, որով Շանթ Հարությունյանը կարող է այն անցկացնել քրեակատարողական  հիմնարկի պատերից դուրս։ Բայց եթե Շանթ Հարությունյանի հետ նույն գործի շրջանակներում կալանավորված 2 անձինք ընդունել են այդ առաջարկը, ապա Շանթ Հարությունյանը մերժել է վարչապետի առաջարկը` պահանջելով, որ իրեն արդարացնեն։

«Ես ասացի, որ խոստացել եմ, որ դատական համակարգին հրահանգներ չեմ տալու և զերծ եմ մնալու նման գործողություններից»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Շանթ Հարությունյանին մի քանի անգամ խնդրել է ընդունել իր առաջարկը` նշելով, որ իր համար անընդունելի է լինել վարչապետի աշխատասենյակում, երբ իր ընկերը գտնվում է ՔԿ հիմնարկում։

«Բայց ինձ համար անհասկանալի է Շանթ Հարությունյանի դիրքորոշումը»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ նույն հարցով ընդունել է նաև Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին, նրա հետ զրուցել ու ներկայացրել իր փաստարկները։

«Մենք Շանթ Հարությունյանին ընդամենը խնդրում ենք, որ մեզ օգնի ունենալ այդ դե յուրե փաստաթուղթը, որի առկայության դեպքում այդ դռները կբացվեն։ Մենք չենք ուզում, չէ՞, որ ապրենք մի երկրում, որտեղ բանտի դռները բացվում են վարչապետի զանգով»,– ասաց նա։

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը ևս առ այսօր համարվում է մարտի 1-ի գործով դատապարտված անձ, որը համաներումով ազատ է արձակվել։

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ