00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախընտրական մարտեր Երևանում. ընդդիմախոսները բռնել են պատերազմի՞ ուղին

© Sputnik / Aram NersesyanАйк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн
Айк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետի թեկնածու, Նիկոլ Փաշինյանի կողմնակից Հայկ Մարությանի անհաջող արտահայտությունը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում։ Եվ այնպիսի տպավորություն է, որ արդարացումները միայն յուղ են լցնում կրակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավը նոր է սկսվել, բայց արդեն մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչում քարոզարշավի ակնհայտ ֆավորիտի` «Իմ քայլը» փաշինյանական դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի հասցեին։

Հանուն արդարության նշենք, որ Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն ունեցող դերասանը դրա համար լուրջ առիթ է տվել։ Սեպտեմբերի 2-ին, ելույթ ունենալով դրամահավաքի արարողության ընթացքում, Մարությանն ասել է, որ Հայաստանում կան «սև ու սպիտակ ուժեր»։

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել՝ չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են», — ասել է նա և ավելացրել՝ մեր թիմի դեմ խաղ չկա։

Մարությանի ասածը վրդովմունք է առաջացրել սոցիալական ցանցերում։ Առաջին քննադատողներից մեկը եղել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը։

Facebook-ի իր էջում Սարգսյանը Մարությանին անվանել է գավառական կատակերգու, որը հասարակությունը կիսում է սպիտակների և սևերի։ Նախկին նախարարի կարծիքով` անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների։

«Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը և ցածր բարոյականությունը: Երկրի և քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ և հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ և հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է», — գրում է Սարգսյանը։

Հասկանալով, որ շատ անհաջող է խոսել, Մարությանն իր ֆեյսբուքյան էջում փորձել է արդարանալ։ Նա նշել է, որ իր ելույթի որոշ ձևակերպումներ տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ են դարձել։

«Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։ Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։ Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։ Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը», — ասել է քաղաքապետի թեկնածուն։

Դժվար է ասել` կշարունակվի արդյոք այս հեռակա բանավեճը երկու քաղաքական ընդդիմադիրների միջև, բայց ակնհայտ է, որ հանրապետականները հիմա մանրադիտակի տակ են զննում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների յուրաքանչյուր քայլը` միաժամանակ մոռանալով իրենց սխալների մասին։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանա 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 3 դաշինք և 9 կուսակցություն։

Լրահոս
0