12:45 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Արմեն Աշոտյան

Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել. Աշոտյանը դիմել է Փաշինյանին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
16011

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծում է, որ կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։

«Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա եւ աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավի մարդկանց կյանքը, ամրապնդի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վարի արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացնի ժողովրդավարությունը։ ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։

Աշոտյանն ավելի վաղ նշել էր, որ Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ։

Ըստ թեմայի

Աշոտյանին կառավարության ադապտացիան կասկածելի է թվացել
«Ինձ լավություն չեն արել». ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը
«Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք». Աշոտյանը` Փաշինյանին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Աշոտյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ