23:40 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հովիկ Աբրահամյան. ՀՀ նախկին վարչապետ

ՀՀ նախկին վարչապետի գործը․ Փաշինյանը հավանություն է տվել քննիչների գործողություններին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
19820

Հովիկ Աբրահամյանին հարցաքննել են 2008 թվականի մարտի 1-ի գործով, որից հետո չմեկնելու մասին ստորագրություն են վերցրել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Եթե քննությունը մեղադրում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ուրեմն դրա հիմքերն ունի։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է լրագրողներին Տավուշի մարզում։

ՀՀ վարչապետի խոսքով՝ նա լրատվամիջոցներից է իմացել, որ Աբրահամյանին մեղադրանք է ներկայացվել, մինչ այդ նա տեղյակ չի եղել։

«Երբ ես նշանակում էի քննչական մարմինների ղեկավարներին, ես մի պայման դրեցի՝ գործունեությունը պետք է լինի հարյուր տոկոսով օրինական, առանց քաղաքականության ու կաշկանդվածության։ Այդ պատճառով, եթե մեղադրանք է ներկայացվել, ուրեմն դրա համար հիմքեր են եղել», — ասել է նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել է Հովիկ Աբրահամյանին 2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների գործով, որից հետո նրանից չմեկնելու մասին ստորագրություն են վերցել։ Աբրահամյանն այդ գործողությունները քաղաքական հետապնդում է անվանել։

Նշենք՝ 2008-2014 թվականներին Հովիկ Աբրահամյանը ԱԺ խոսնակ էր, 2014-2016 թվականներին՝ վարչապետ։ 2008 թվականի ընտրությունների ժամանակ նա Սերժ Սարգսյանի շտաբի պետն էր։

Ըստ թեմայի

Հովիկ Աբրահամյանը չի կարող հեռանալ Հայաստանից. նա գրառում է արել Facebook–ում
Հովիկ Աբրահամյանի եղբոր տանը գտած զենքն անհարմար վիճակի մեջ է դրել իրավապահներին. ԶԼՄ
Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների ու Ալիկ Սարգսյանի անունները հայտնվել են նոր քրեական գործում
թեգերը:
Հովիկ Աբրահամյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ