07:05 21 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Նիկոլ Փաշինյան

Փաշինյան. «Պուտինի առաջարկով ծանոթացա Ալիևի հետ, պատրաստ եմ բանակցել»

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (53)
285 0 0

Ադրբեջանը պետք է հասկանա, որ հակամարտությունը չի կարելի լուծել առանց բոլոր կողմերի մասնակցության:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցել արցախյան խնդրի շուրջ: Այսօր խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով ծանոթացել էր Իլհամ Ալիևի հետ:

«Ես ընդունեցի առաջարկը, մենք ծանոթացանք: Ճիշտ է` մեր միջև բովանդակալից զրույց չի եղել, բայց մենք պատրաստ ենք բանակցությունների: Ե՛վ ես, և՛ ԱԳՆ-ն», — հայտարարեց նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ թեև Հայաստանը պատրաստ է բանակցություններին, բայց չի կարող բանակցություններ վարել Արցախի անունից: «Արցախն իր նախագահն ունի և իր կառավարությունը, որին ընտրել է բնակչությունը», — ավելացրեց նա:

Նա ընդգծեց, որ հակամարտությունը չի կարելի լուծել կողմերից մեկի բացակայության պայմաններում:

«Երբ ադրբեջանական կողմը կհամաձայնի սրա հետ, այդ ժամանակ մենք իրական առաջընթաց կարձանագրենք բանակցություններում», — ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի` հակամարտությունը բոլոր կողմերի մասնակցությամբ լուծելը արտացոլում է նաև ԵԱՀԿ ՄԽ միջնորդների դիրքորոշումը:

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (53)

Ըստ թեմայի

«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի մասին
Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Պուտին
Չի նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը. Գերմանիան զգուշացնում է Ադրբեջանին
Ո՞րն է Մոսկվայի նպատակը ղարաբաղյան հարցում. պարզաբանել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը
Ո՞րն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Փաշինյանի տեսլականը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ