17:43 20 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Սարգսյանի եղբոր հաշիվների մասին դեռ կպատմենք. Փաշինյանը՝ կապիտալի արտահանման փորձերի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
26220

Բոլոր նրանք, ովքեր կփորձեն Հայաստանից անօրինական ճանապարհով գումար դուրս բերել, անհաջողություն կունենան, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցող օլիգարխները, ուզում էին փողերը երկրից դուրս հանել, սակայն նրանց չի հաջողվի անել դա: Այս մասին այսօր կառավարական ժամի ընացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ավելացրեց, որ 2018 թվականի երկրորդ  եռամսյակում բանկային համակարգի ակտիվները մոտ 100 մլն դոլարով աճեցին:

«Բանկային համակարգից նաև գումարի արտահոսք է եղել: Որոշ անձինք, այդ թվում ձեր խմբակցության հետ կապ ունեցող անձինք, որոշել են Հայաստանից դուրս հանել փողերը: Սակայն վստահեցնում եմ ձեզ,  այդ գումարները կգտնեն և կվերադարձնեն», — ասաց Փաշինյանը՝ դիմելով Աճեմյանին:

Նա ավելացրեց, որ ժամանակը կգա, և հանրությունը կիմանա բոլոր մանրամասները բանկային այդ հաշիվների մասին, այդ թվում՝ Ալեքսանդր Սարգսյանի (ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր):

«Նրա հաշիվներից մեկի վրա 30 մլն դոլար է: Մյուսների վրա էլի կա: Սակայն այդ կապիտալը Հայաստանից ոչ մի տեղ չի գնա, քանի որ այն կալանքի տակ է», — ասաց վարչապետը:

Նախօրեին, ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, Փաշինյանը կոչ արեց նախկին նախագահի եղբորը հայտարարել, որ մեկ շաբաթվա ընթացքում նա կհանի այդ 30 մլն-ը և կվերադարձնի այն պետբյուջե:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանին ոստիկանություն էին բերման ենթարկել, այնուհետև ազատ արձակել: Նրա տանը խուզարկություն էր իրականացվել:

Ըստ թեմայի

Սկսվե՜ց. ոստիկանները զինաթափեցին Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. տեսանյութ
VivaCell-MTS-ը պատասխանեց ԱԱԾ պետին գաղտնալսելու մեղադրանքին. Խաչատրյա՞նն է եղել թիրախում
Փաշինյանի՞ն էլ են գաղտնալսում. փորձագետը` պաշտոնյաների անհոգության մասին
«Դուխով» պոզահարելն իմաստ չունի. ինչպես Վրաստանի տխուր փորձը կարող է օգնել Փաշինյանին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ