01:11 22 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Նիկոլ Փաշինյան

Սկանդալային ձայնագրության արձագանքը. Փաշինյանն ասաց, թե ինչու Վանեցյանը պետք է զանգեր իրեն

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
637 0 0

Վանեցյանը զրույցի ընթացքում հայտարարում է, որ կխոսի Փաշինյանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի հնարավորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրությունը։

Ձայնագրությունը սեպտեմբերի 11–ին տարածվել է համացանցում, ինչը լուրջ հասարակական արձագանք է առաջացրել։ Խոսակցությունում, մասնավորապես, Վանեցյանը հայտարարում է, որ կզրուցի Փաշինյանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հնարավորության մասին։

Պատգամավոր Շուշան Սարդարյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հետաքրքրվեց վարչապետից, թե Վանեցյանի խոսքերը չե՞ն նշանակում արդյոք այն, որ Փաշինյանն ինքն է որոշում` ում կալանավորել, ում ոչ։ Եվ որ դատարանների ու քննչական մարմինների անկախության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ ինքը ուժային կառույցների ղեկավարներին բազմիցս ասել է, որ բոլոր գործերը պետք է հետաքննվեն օրենքի տառին և ոգուն համապատասխան, և որ Հայաստանում անձեռնմխելիներ չկան։

«Եվ եթե քննության օբյեկտիվ քայլը հանգեցնում է ձերբակալության կամ կալանքի, ապա պետք է համապատասխան որոշում ընդունել` չկաշկանդվելով ոչ մի հանգամանքով», – ասաց վարչապետը։

Բայց ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, երբ ըստ ավանդույթի, փորձ է արվում վարչապետի հետ ճշտել այս կամ այն մարդու կալանքի հարցը։

«Խաչատուրովի դեպքում, երբ ես խոսել եմ Վանեցյանի հետ, եղել եմ Սանկտ Պետերբուրգում։ Ես այդ ժամանակ ասել եմ, որ ոչ մի քաղաքական արգելք չկա։ Եվ եթե քննչական մարմինը կարծում է, որ պետք է ինչ–որ մեկին կալանավորել կամ ձերբակալել, ապա թող գործի», – հավելեց Փաշինյանը։

Սարդարյանը չբացառեց, որ համացանցում կարող է տարածվել նաև վարչապետի և ԱԱԾ պետի այդ զրույցը։ Փաշինյանը պատասխանեց, որ անձամբ ինքը կարող է հրապարակել այն։

«Չկա խոսակցություն, որը գտնվում է իմ կողմից նշված սկզբունքներից և տրամաբանությունից դուրս», – ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Ըստ թեմայի

Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց. Վանեցյան
Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան
Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»
Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
թեգերը:
Յուրի Խաչատուրով, Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ