17:43 20 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Յուրի Խաչատուրով

Ո՞ւմ խնդրանքով է Խաչատուրովն ազատ արձակվել. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

© Sputnik / Михаил Климентьев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (124)
1874 0 0

ՀՀ վարչապետը հայտնեց, որ գրավի դիմաց Խաչատուրովին ազատելուց հետո շատերը հրաժարվեցին նրա դեմ տված իրենց ցուցմունքներից, իսկ առանձին մարդիկ ընդհանրապես հրաժարվեցին ցուցմունք տալ:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչտուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խնդրանքով: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում:

Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդների կողմից նա պաշտոնական խնդրանք էր ստացել միջոցներ ձեռնարկելու, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չմնա կալանքի տակ:

«Հաշվի առնելով, որ ինձ դիմել էին դիվանագիտական ալիքներով, ես հանձնարարեցի Հատուկ քննչական ծառայության ղեկավարին կատարել խնդրանքը, եթե իրավական առումով նման հնարավորություն կա», — ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ գրավի դիմաց Խաչատուրովին ազատ արձակելուց հետո, շատերը հրաժարվեցին նրա դեմ տված սեփական ցուցմունքներից, իսկ առանձին մարդիկ ընդհանրապես հրաժարվեցին ցուցմունք տալ: Այդպիսով, Խաչատուրովին ազատ արձակելը խոչընդոտ հանդիսացավ գործի լիարժեք քննության համար:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (124)

Ըստ թեմայի

Հայաստանը կկարողանա պահպանել նախագահությունը ՀԱՊԿ-ում. Փաշինյան
ՀԱՊԿ–ում հայկական պատվիրակության գործունեությունն են քննարկել Շարմազանովն ու Ռյաբուխինը
Հայաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. Փաշինյան
Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Բալայան
Խաչատուրովը չի հասկանում` ինչի համար են իրեն մեղադրում. փաստաբան
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Յուրի Խաչատուրով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ