08:53 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Միքայել Մանուկյան. Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու

Տրամաբանությունը փոխվել է. ինչու՞ է ՀՅԴ–ն որոշել «ձեռքը վերցնել» Երևանի քաղաքապետի պաշտոնը

© Facebook/ Միքայել Վաղինակի Մանուկյան
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
17110

Ընդունված է համարել, որ Դաշնակցությունը միշտ ավանդական ընտրազանգված է ունեցել Երևանում։ Դա մասամբ այդպես է, բայց վերջին տարիներին մայրաքաղաքի ավագանու ընտրություններն անհաջող էին այդ կուսակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ամենահին հայկական կուսակցություններից մեկը` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ինչպես հայտնի է, մասնակցում է Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին, որն այնուհետև  կընտրի Երևանի քաղաքապետ։

Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23–ին։

«Դաշնակցության» ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը։ Նա եղել է Հայաստանի հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր (2012-2017թթ.), ներառված է եղել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովում, եղել ՆԱՏՕ–ի միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։ Սակայն նա աչքի չի ընկել պատգամավորական ակտիվությամբ։

Դաշնակցականի կենսագրության մեջ կան նաև մռայլ էջեր. 1994թ–ին նա մեղադրվել է Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության մեջ և կալանավորվել։ Կարճ ժամանակ անց` 1995թ–ի դեկտեմբերի 5–ին, նա  ազատ է արձակվել երկու անձանց երաշխավորությամբ, քանի որ լրացել է կալանքի տակ մեկ տարի պահելու ժամկետը, իսկ նրա` սպանությանն առնչություն ունենալու ապացույցներ այդպես էլ չեն գտել:

Ընդունված է համարել, որ ՀՅԴ–ն միշտ ունեցել է իր ավանդական ընտրազանգվածը Երևանում։ Դա մասամբ այդպես է, բայց վերջին տարիներին մայրաքաղաքի ավագանու խորհրդի ընտրությունները կուսակցության համար անհաջող են եղել։ Այսպես, այն 2013թ–ին չի կարողացել մտնել ավագանու խորհուրդ, իսկ անցած տարի ընդհանրապես հրաժարվել է մասնակցել ընտրական գործընթացին։

Հիմա ՀՅԴ–ն որոշել է փորձել բախտը` երևանցիներին առաջարկելով կյանքի բարելավմանն ուղղված մեխանիզմների ու բարեփոխումների ստանդարտ հավաքածու։ Ստանդարտ, քանզի նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար է էական տարբերություններ գտնել այդ կուսակցության նախընտրական ծրագրի և մնացած մասնակիցների ծրագրերի միջև։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Մանուկյանը բացատրեց, թե ինչու է ՀՅԴ–ն որոշել պայքարել քաղաքապետի աթոռի համար։ Նրա խոսքով` հիմա իրավիճակն արմատապես տարբերվում է նախկինում եղածից։

«Փոխվել է ընտրությունների տրամաբանությունը։ Մենք լսել ենք իշխանությունների հավաստիացումները, որ ընտրակաշառք չի լինի, ընտրաթերթիկների զանգվածային լցոնում չի լինի։ Այդ ամենն առողջ քաղաքական մրցակցության հույս է տալիս։ Նախկինում պետական համակարգն ամբողջությամբ աշխատել է հօգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության», – ասաց նա։

Մանուկյանը համոզված է, որ նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել Երևանի բնակիչների մտածողության մեջ։ Նրանք ավելի պատասխանատու են դարձել քաղաքի ճակատագրի, իրենց ճակատագրի համար։ Այդ պայմաններում ՀՅԴ–ն կարծում է, որ երևանցիներն ըստ արժանվույն կգնահատվեն առաջարկվող բարեփոխումները և նրա արժանիքները։

Նշենք, որ ԶԼՄ–ները վերջերս սկսել են հիշեցնել Մանուկյանին ժամանակին դաշնակցականների դեմ հարուցված քրեական գործը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հենց նա կգլխավորի ՀՅԴ ընտրացուցակը։ Դաշնակցականները գնահատում են դա որպես կուսակցության վրա նպատակաուղղված հարձակումներ, որոնք դրանց նախաձեռնողներին ցանկալի արդյունքներ չեն ապահովի։

ՀՅԴ–ն իր նախընտրական ծրագրի անկյունաքարն է համարում ամբողջ սփյուռքի մոբիլիզացիան` հանուն Երևանի զարգացման և բարգավաճման։

«Մենք ուզում ենք Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք։ Մենք շատ լավ ենք պատկերացնում, թե ինչպես պետք է դա անել։ Մենք կարող ենք մոբիլիզացնել սփյուռքի ռեսուրները, օգտագործել մեր միջազգային կապերը։ Կա ահռելի ներուժ, որը թույլ կտա մեզ զգալի փոխել Երևանից տեսքը», – ասաց Մանուկյանը։

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Ես Երևանի ֆանատն եմ. քաղաքապետի թեկնածուն՝ «գնդակահարության» և իր ծրագրերի մասին. բացառիկ
Տրանսպորտն ավելի վատն է միայն Սոմալիում. քաղաքապետի թեկնածուների դատարկ խոստումները
Քաղաքական «զեբր» և դնովի կուրծք. Փաշինյանի ինչի՞ն է պետք քաղաքապետի պաշտոնի կլոունադան
Հայկական սև ու սպիտակը. ինչպե՞ս քաղաքապետի աթոռին ձգտող կոմիկն ընկավ լուրջ ցեխի մեջ
թեգերը:
Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ