02:54 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Գևորգ Կոստանյան

Արտահերթ նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում. ով ում է դաս տվել

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (38)
24321

Գաղտնալսումների առիթով հրավիրված արտահերթ նիստը խորհրդարանում թեժ բանավեճ առաջացրեց: Կոստանյանը վստահեցրեց, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի բովանդակությունը չեն քննելու:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց: Նիստին խորհրդարանի 105 պատգամավորներից մասնակցում են 83-ը:

Նիստի սկզբում ելույթով հանդես եկավ արտահերթի նախաձեռնողներից ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմքում ոչ թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների բովանդակությունն է, այլ այն հանգամանքը, որ եթե նման պաշտոնյաների խոսակցությունները ձայնագրվում են, ապա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու խոսակցությունների` Սահմանադրությամբ ու եվրոպական կոնվենցիայով երաշխավորված գաղտնիությունն առնվազն վտանգված է:

Հաջորդ հարցը, որ հանձնաժողովի ստեղծման առաջարկով հանդես եկող պատգամավորներն առաջարկում են քննարկման հարց դարձնել, արդար դատաքննության իրավունքի պահպանման հարցն է:

«Մենք չենք պատրաստվում քննարկել ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի խոսակցության բովանդակությունը, որովհետև սա բոլորովին այլ թեմա է: Ես չէի կենտրոնանա նաև հանձնաժողովի աշխատանքում այդ հանգամանքի վրա: Մենք գլոբալ ենք խնդիրը դնում»,- ասաց Կոստանյանը` հույս հայտնելով, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքը կնպաստի երկրում իրավունքի ամրապնդմանը:

Ելույթից հետո Կոստանյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երկու փաստերով կան հարուցված քրեական գործեր: Հարուցված քրեական գործի հանգամանքները չեն կարող քննվել ԱԺ հանձնաժողովում։ Իսկ այդ հանգամանքը կարող է արգելք լինել այդ հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար:

«Ես զարմանում եմ` ինչպես է այդ հանգամանքը վրիպել ձեր ուշադրությունից»,- ասաց Մարուքյանը:

Կոստանյանը դարձյալ շեշտեց, որ հանձնաժողովն ուսումնասիրելու է ոչ թե կոնկրետ փաստերը, այլ երևույթները:

«Այս հեռախոսային խոսակցությունները հիմք են հանդիսանում, որպեսզի մենք գլոբալ քննարկման առարկա դարձնենք հեռախոսային խոսակցությունների գաղտնիության, արդարդատավարության իրավունքի երաշխավորման հանգամանքները»,- ասաց նա:

«Պարոն Կոստանյան, դուք իրավաբանական ֆակուլտետում դաս եք տալիս: Եթե ձեր ուսանողը ձեզ այսպես պատասխաներ, պիտի 2 նշանակեիք, ուղարկեիք տուն»,- Կոստանյանի ելույթին արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ի պատասխան Կոստանյանը ցավ հայտնեց, որ Ալեն Սիմոնյանին դաս չի տվել:

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել պատգամավորների ավելի քան ¼-ի պահանջով: Նիստի օրակարգում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու արդար դատավարության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիություն խախտելու փաստերի մասին հարցի նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն է:

թեմա:
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (38)

Ըստ թեմայի

Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»
Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
Աշոտյանն առաջարկում է քննել պաշտոնյաների գաղտնալսման պատմությունը
Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան
թեգերը:
ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ