02:53 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Էդուարդ Շարմազանով

Քոչարյա՞նն է գաղտնալսել. Շարմազանովը Սիմոնյանին խորհուրդ է տալիս դիմել իրավապահներին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (38)
39101

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների ձայնագրություններն արել են Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբանները։ Ալեն Սիմոնյանի այս վարկածը ԱԺ փոխնախագահը խորհուրդ է տալիս պատմել իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Եթե Ալեն Սիմոնյանը փաստեր ունի, առանց վարանելու պետք է ներկայացնի իրավապահներին, այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի` ավելի վաղ հայտնած այն տեսակետին, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը գաղտնալսել են Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբանները:

«Եթե Ալեն Սիմոնյանն ասում է, որ իքս մարդը կամ կառույցն է գաղտնալսել, ապա ոչ թե այդ մարդն ու կառույցը պետք է արդարանան, այլ Ալեն Սիմոնյանը պետք է առանց վարանելու գնա, համապատասխան իրավապահ մարմիններին ցուցմունք տա, թե ինչ գիտի այն հարցի վերաբերյալ, թե ով է գաղտնալսել։ Եթե նա դա չի անում, ապա մենք գործ ունենք քաղաքական մանիպուլացիայի, պոպուլիզմի և դեմագոգիայի հետ»,- ասաց Շարմազանովը։

Նա նաև հայտնեց, որ հեռախոսազրույցի բովանդակությունն իր համար մտահոգիչ է, բայց ամենամտահոգիչը, ըստ նրա, պետականությանը սպառնացող հնարավոր վտանգն է, եթե մի օր էլ պարզվի, որ իր և վարչապետի, իր և ԱԳ նախարարի հեռախոսազրույցները, որոնք վերաբերել են պետականաշինությանն ու Արցախի խնդրին, հայտնվել են Ադրբեջանի ձեռքում։

Մինչ այդ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, կարծիք էր հայտնել, որ պաշտոնյաների հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել է հատուկ նպատակով, նախապես պլանավորված սցենարի համաձայն, ուստի և չի բացառում, որ կլինեն նոր ձայնագրությունների հրապարակումներ։

«Ես կարծում եմ՝ պլանը եղել է հետևյալը, որ նման ձայնագրություն է ի հայտ գալիս, դրա հետևանքով ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հրաժարական են տալիս։ Քիչ անց հայտնվում է ևս մի ձայնագրություն, որը վերաբերում է չգիտեմ ում, գուցե ինձ կամ Նիկոլ Փաշինյանին, և հարց է առաջ քաշվում, թե դուք ինչու հրաժարական չեք տալիս»,- ասաց նա:

Հարցին, թե ով կարող էր պլանավորված լինել այդ սցենարը, Սիմոնյանը պատասխանել էր, որ իր կարծիքով գաղտնալսումն արել են ՀՀ երկրորդ նախագահն ու նրա փաստաբանները, որոնց միացել է նաև ՀՀԿ-ն։

«Իրենք միանալու են ընդդեմ այսօրվա գործող իշխանության, Փաշինյանի և մեր թիմի, փորձելու են մեզ վարկաբեկել»,- ասել էր Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

թեմա:
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (38)

Ըստ թեմայի

11 պատգամավոր կքննեն Հայաստանում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների խնդիրը
Վանեցյան–Խաչատրյան ձայնագրությունում պաշտոնեական լիազորություններն անցնելու տվյալներ կան
Գաղտնալսման դեպքով Գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել
Պետք է ներողություն խնդրեն ինձանից. Քոչարյանը` սկանդալային հեռախոսազրույցի մասին
Պիտի շնորհավորեմ հայ ժողովրդին, ունենք նոր բռնապետ. Քոչարյանը` Փաշինյանի ելույթի մասին
Փաշինյանի՞ն էլ են գաղտնալսում. փորձագետը` պաշտոնյաների անհոգության մասին
Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»
Վանեցյան–Խաչատրյան զրույցի հրապարակումը շատ վտանգավոր երևույթ է. Կոստանյան
Վանեցյանի և Խաչատրյանի խոսակցության «գաղտնիքը» կպարզի քննչական խումբը
Վանեցյանի և Խաչատրյանի սկանդալային խոսակցությունն ուսումնասիրել է օմբուդսմենը
Քոչարյան. «Պետք է հասկանալ` գաղտնալսումը որտեղից է արված, որ ուժերն են, ում է ձեռնտու»
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան
Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան, Էդուարդ Շարմազանով, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ