07:05 21 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Հայկ Ալումյան

Քոչարյանի փաստաբանի հասցեին հնչեցրած սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (67)
27111

Արդարադատության նախարարի և օմբուդսմենի կոչերից հետո էլ փաստաբանների հասցեին հնչող սպառնալիքների ալիքը չի նվազել, նշում է Հայկ Ալումյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հասցեին հնչեցրած սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հայկ Ալումյանը։

Քոչարյանի գործի քննության ողջ ընթացքում սոցցանցերում նրա փաստաբանները քննադատության են ենթարկվում։ Նրանց հասցեին տարատեսակ վիրավորանքներ, սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչում։

Ալումյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ փաստաբանների նկատմամբ վիրավորանքներից և սպառնալիքներից զերծ մնալու կոչով հանդես էին եկել արդարադատության նախարարն ու փաստաբանների պալատը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

«Փաստաբանների պրոֆեսիոնալ գործունեության նկատմամբ սպառնալիքները քրեորեն պատժելի են։ Իմ գնահատմամբ դրանց թիվը վերջին շրջանում չի նվազել», – ասաց Ալումյանը։

Այդ սպառնալիքներն ալիքաձև բնույթ են կրում և, ամենայն հավանականությամբ, կապված են մամուլի ասուլիսների կամ փաստաբանների ելույթների հետ։

Փաստաբանը նաև նշեց, որ արդեն մեկ քրեական գործ հարուցվել է սպառնալիքների փաստով, ինքն էլ հարցաքննության է հրավիրված այդ գործի շրջանակում։

«Հույս ունեմ, որ բոլոր մեղավորները կհայտնաբերեն։ Հուսով եմ, որ կբացահայտվեն նաև այդ գործողությունները համակարգողները», – ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (67)

Ըստ թեմայի

Հայկական «բերմուդյան եռանկյունին». Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ խաղի մեջ են մտել ևս երկուսը
Օրբելյան. «Չի բացառվում` Քոչարյանի փաստաբանական թիմը որոշակի գործողությունների դիմի»
«…Որը կառավարվում է դիլետանտների կողմից». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը
Հարությունյանին չեն քննարկել, իսկ Քոչարյանի՞ն․ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ զրույցի մասին
Ռոբերտ Քոչարյանի անձնագրի հարցն «օրակարգում է». ՀՔԾ–ն հայտարարություն է տարածել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն Հայաստանից չհեռանալու արգելքը
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ