08:43 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը կարծես շատ արագ այրվող գիսաստղ լինի. Ռոբերտ Քոչարյան

© Photo: official site of the PM of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
21924

Հայաստանի այսօրվա իշխանությունը քաոսային է, տնտեսությունից գլուխ չի հանում, ինչպես նաև գործողությունների հստակ ծրագիր չունի, կարծում է ՀՀ նախկին նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է գիսաստղի հետ, որը շատ արագ «այրվում է»։

Նա խոսել է նաև Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների մասին։

«Կարծում եմ` Փաշինյանը զգաց ժողովրդի ընդդիմադիր տրամադրությունը և ժամանակին գլխավորեց այն, ինչի հետևանքով տեղի ունեցավ իշխանափոխություն։ Տպավորիչ էր», — ասաց Քոչարյանը։

Ըստ նրա` զանգվածային շարժումն առաջացավ այն պատճառով, որ հասարակությունը հոգնել էր նախորդ իշխանություններից, լճացման զգացում էր առաջացել։ Միևնույն ժամանակ Հայաստանի նախկին ղեկավարը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ կարելի է իշխանության գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմությունում նման օրինակներ շատ կան: Նման իրավիճակներում հեշտ է գալ իշխանության և ավելի դժվար է դրանից պատվով հեռանալ:

«Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ պետք է հեռանաս արժանապատվությամբ և իրական արդյունքներով։ Չորս ամիսները ցույց տվեցին, որ առայժմ գրեթե բոլոր ուղղություններով խնդիրներ են կուտակվում։ Եվ դա է իմ` քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկը», — նշել է Քոչարյանը։

Անցած 4 ամիսները, ըստ նրա, բավականաչափ ժամանակաշրջան է հասկանալու համար, թե իշխանությունը որքան է կոմպետենտ, ինչ արժեքների վրա է հիմնվում և արդյոք պատրաստ է համակարգային աշխատանքի։ Նա կարծում է, որ նոր իշխանությունները քաոտիկ են, չեն հասկանում տնտեսությունից, չունեն գործողությունների հստակ ծրագիր։ Իսկ կառավարության կազմը էկլեկտիկ է, պարզ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ չկան։

«Իշխանությունը սկզբում կարող է սխալներ թույլ տալ, հետո փորձել հերոսաբար դրանք շտկել։ Սա այսօրվա իշխանության ակնհայտ պատկերն է։ Հասկանալի չէ, թե ինչ թիմ է սա», — ասել է նախկին նախագահը։

Նրա խոսքով` կա բավականաչափ վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նկատմամբ նրա անհագուրդ ձգտումը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Քոչարյանին դա հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմը Ուգո Չավեսի ոճով:

Քոչարյանը կարծում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Վենեսուելայում այսօր, Չավեսի ժառանգությունն է։

«Այժմեական արդյունք ստանալուն ուղղված պոպուլիստական գործողությունների անկանխատեսելիություն, մարդկանց հենց հիմա, միանգամից դուր գալու ձգտում, կառավարության օխլոկրատիկ մոդելի շեշտադրություն առ այն, որ երկնակամարում կարող է միայն մեկ «արև» լինել` առաջին դեմքը։ Երկրորդ, հինգերորդ, տասներորդ, քսաներորդ համար չկա», — նշել է Քոչարյանը։

Նա կարծում է, որ նման մոդելը չի կարող կենսունակ լինել և զարգացման նորմալ արտադրանք տալ։ «Արևը», ըստ նրա, համենայնդեպս կառավարման փորձ, հմտություններ, գիտելիքներ պետք է ունենա, հասկանա թե ինչ բան է տնտեսությունը, առաջնորդվի երկրի երկարատև շահերով, այլ ոչ թե հանրահավաքների ժամանակ կարճաժամկետ արդյունքով։

Այդ դեպքում երկիրն իսկապես կարող է առաջընթաց արձանագրել կառավարման նման մոդելի բոլոր խնդիրների առկայության դեպքում։ Եթե այդ «արևը» կանխատեսելի չէ, անհասկանալի է, հիստերիկ և հեռանկարներ չի տեսնում` կարող է աղետ տեղի ունենալ։ Միաժամանակ Քոչարյանը համարում է, որ Փաշինյանին պետք է չէ համեմատել արևի հետ։

Ըստ նրա, արևի հետ համեմատելը տեղին է միայն այն դեպքում, երբ մարդիկ երկար ժամանակ են կառավարել, ոմանք` հաջող, ոմանք էլ` չափազանց անհաջող։

«Բայց սա այդ դեպքը չէ. ընդամենը չորս ամիս է անցել: Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում», — ընդգծել է Քոչարյանը։

Նախկին նախագահը պատասխանել է նաև Փաշինյանի այն հայտարարությանը, որ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «քաղաքական դիակներ են»։ Նրա խոսքով` եթե այդպես է, ինչո՞ւ է վարչապետն այդքան մտահոգված։

«Նրա բոլոր հանրահավաքները կիսով չափ իմ թեմային են նվիրված։ Որտեղից այդ մտավախությունը, եթե ի դեմս Քոչարյանի քաղաքական գործոն չկա։ Ի՞նչ է կատարվում», — հարցնում է Քոչարյանը։

Վարչապետը և երկրորդ նախագահը լարված հարաբերություններ ունեն։ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ մարտի 1-ի բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միևնույն ժամանակ նա չի թաքցնում, որ մեղավոր է համարում նաև Քոչարյանին։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է։

Ըստ թեմայի

Քոչարյանը քաղաքական դիակ է, սակայն դա չի ազատում օրենքի առաջ պատասխան տալուց. Փաշինյան
Հայկական «բերմուդյան եռանկյունին». Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ խաղի մեջ են մտել ևս երկուսը
Նպատակը բոլոր ոճրագործներին փակելն է. Փաշինյանի պատասխանը Քոչարյանին
Պետք է ներողություն խնդրեն ինձանից. Քոչարյանը` սկանդալային հեռախոսազրույցի մասին
Պիտի շնորհավորեմ հայ ժողովրդին, ունենք նոր բռնապետ. Քոչարյանը` Փաշինյանի ելույթի մասին
Էլ ի՞նչ կարող էի անել. Քոչարյանը` հոկտեմբերի 27-ի մասին
4 մլրդ դոլարի մասին առասպելը. Ռոբերտ Քոչարյանը խոսել է իր ունեցվածքի մասին
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ