00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուդուկ ու գրայա. հեռավոր Անդորրայում քննարկում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

© Photo : provided by Ara BaghdasaryanОткрытие первого хачкара в Андорре
Открытие первого хачкара в Андорре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոքր ու լեռնային Անդորրայում Հայաստանից բերված խաչքար է տեղադրված։ Խաչքարի բացումը միանգամից մի քանի իրադարձության նվիրված կլինի։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ գիտեն հայերն Անդորրայի մասին։ Ոմանք կպատասխանեն բառախաղով «անդորր է»։ Իսկ տարիքով ավելի մեծ ֆուտբոլասերները կհիշեն Եվրո-2000-ի նախընտրական փուլը, երբ Անդորրայի հետ խաղերը Հայաստանի համար «լույսի շող» դարձան պարտությունների շարքում։

Դե ինչ, այդքան էլ վատ չէ։ Չէ՞ որ Անդորրայի բնակիչները տարիներ շարունակ Հայաստանի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեին։ Իսկ հիմա Անդորրա-լա-Վելյայի (նման երգեցիկ անուն ունի երկրի մայրաքաղաքը) կենտրոնական զբոսայգիներից մեկում իսկական հայկական խաչքար է տեղադրվել։ Հայաստանի պատվավոր հյուպատոսության վաստակն է, հյուպատոսությունը բացվել է անցյալ տարի։ Տանտերերը նվերի համար ուրախ են. այստեղ կատալոնացի գյուղացիների ժառանգների շրջանում հավատքը միշտ է հարգանքի արժանացել (կաթոլիկ, բայց, ի վերջո, նույն քրիստոնեական)։ Իսկ երկրի սահմանադրության համաձայն` Անդորրայի իշխանության երկու ղեկավարներից մեկը հոգևորական է։

«Այս նվերով ուզում ենք տոնել մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը», — Sputnik Արմենիային ասաց Անդորրայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի կեսերին և նվիրված կլինի նաև Երևանի 2800-ամյակին և Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Իսկ դա ևս մեկ կապող օղակ է մեր երկրների միջև։ Քանի որ Անդորրայի երկրորդ համաղեկավարը Ֆրանսիայի նախագահն է, որն ի դեպ, Երևան կժամանի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Անդորրայում բնակվող սակավաթիվ հայերը (այո, հայեր կան նաև այստեղ) նույնպես ժամանակին Ֆրանսիայից են տեղափոխվել։ Երկրորդ և երրորդ սերնդի փախստականներ են կամ էլ Հայոց ցեղասպանության փախստականների ժառանգներ։

© Photo : provided by Ara BaghdasaryanԱրա Բաղդասարյանի և Անդորրայի ղեկավարի հանդիպումը
Встреча почетного консула Армении в Андорре Ара Багдасаряна с главой государства - Sputnik Արմենիա
Արա Բաղդասարյանի և Անդորրայի ղեկավարի հանդիպումը

Հավանաբար այդ է պատճառը, որ Անդորրա-լա-Վելյայի իշխանությունը որոշել է խաչքարը տեղադրել մայրաքաղաքի ամենակենտրոնական հատվածում։

«Ավելի քան 1 տոննա կշռող խաչքարը Հայաստանից են բերել ինքնաթիռով։ Այն արդեն տեսել է և՛ եպիսկոպոսը, և՛ քաղաքի իշխանությունը։ Հուշարձանի տեղադրման համար ոչ թե պուրակում առանձին տեղ է հատկացվել, այլ մի ամբողջական ծառուղի զբոսայգում։ Այնպես որ հետագայում այստեղ նաև այլ հայկական հուշարձաններ կհայտնվեն։ Իսկ նվերների համար մենք գումար չենք խնայի», — ժպտալով ասում է Բաղդասարյանը։

Նրա խոսքով` հայերի կապն Անդորրայի հետ ամրապնդելու գաղափարը ժամանակին հուշել է մեր հայտնի հայրենակիցներից մեկը` Ռուսաստանում ապրող և գործող ձեռներեց և հասարակական գործիչ Կամո Ավագումյանը։ Երկրում հայկական նախաձեռնություններին մեծ աջակցություն են ցուցաբերում դիվանագիտական առաքելության ռուս գործընկերները։

© Photo : provided by Ara BaghdasaryanԱնդորրայում տեղադրված խաչքարը
Открытие первого хачкара в Андорре - Sputnik Արմենիա
Անդորրայում տեղադրված խաչքարը

Սպասվում է, որ բացման արարողությանը կժամանի նաև քաղաքապետը, Անդորրայի արտգործնախարարը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն ու Ռուսաստանի հյուպատոսը։

«Բացմանը ելույթ կունենա հայկական երգի ու պարի համույթը, իսկ մեր ընկերների խնդրանքով անպայման դուդուկ կհնչի», — ասաց Բաղդասարյանը։

Հավանաբար տեղի բնակիչներն ուզում են տեսնել, թե ինչով է տխուր դուդուկը համահունչ ժիր ու կայտառ գրայային` կատալոնական ֆլեյտային։ Իսկ նմանությունն ավելին է, քան թվում է։ Անդորրայում միշտ չէ, որ եղել է այն «անդորրը», որից մենք սկսեցինք։ 30-ականներին այս փոքր երկիրը հանդգնել է «կյանքի ճանապարհ» բացել Ֆրանկոյի բանակից Ֆրանսիա գնացող հաղթած հակաֆաշիստների համար։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ էին թաքնվում դաշնակիցների խոցված օդաչուները։

Վարպետ Ռուբեն Նալբանդյանի խաչքարերի արվեստանոցը - Sputnik Արմենիա
Ռուբեն Նալբանդյանի խաչքարերը տեղադրվել են Երուսաղեմում, Ֆրանսիայում. լուսանկարներ

Անդորրայում 4-5 տասնյակ հայ կա։ Հյուպատոսության հետ պարբերաբար 4-5 ընտանիք է հաղորդակցվում։ Իսկ թուրքերի թիվը, Բաղդասարյանի տվյալներով, այստեղ 3 հազարի է հասնում։ Այդուհանդերձ, լուրջ բողոքներ չեն եղել ո՛չ այն ժամանակ, երբ բերվել է խաչքարը, ո՛չ էլ հիմա, երբ խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

«Սկզբում տեղի կազմակերպություններից մի քանիսը դեմ էին։ Սակայն մենք կարողացանք երկխոսություն հաստատել և ցույց տալ, որ թշնամանք չենք սերմանում որևէ մեկի դեմ։ Մեզ հասկացան երկրի Ազգային խորհրդի խորհրդարանական բոլոր խմբերը։ Հույս ունենք, որ Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը օրենսդիրները կուսումնասիրեն մինչև տարեվերջ», — ասաց Բաղդասարյանը։

… Անդորրայի բնակիչներին տպավորել է խաչքարի նուրբ ու խորը փորագրությունը (հայ լավագույն վարպետներից մեկը կես տարի աշխատել է այդ խաչքարի վրա) և հայկական տուֆի գույնը։ Ավելի վառ ու արտահայտիչ է այն դառնում կապույտ լեռնային երկնքի տակ։ Եվ ոչ միայն Կովկասի, այլև այստեղի` պիրենեյան։

Լրահոս
0