16:53 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Զարուհի Փոստանջյան

Ավագանու ընտրություններն իշխանության համար քննություն են. Փոստանջյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
112 0 0

Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ասել է, որ քաղաքը ղեկավարելը մեկ հոգու գործ չէ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրությունները ՀՀ նոր իշխանությունների քննությունն է։ Այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։

«Իշխանությունը ստանձնողները պարտավորվել են անցկացնել ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ, ու հիմա մենք սպասում ենք, տեսնենք, թե ինչպես են հանձնելու այդ քննությունը։ Լծակներն իրենց ձեռքում են, այն լծակները, որի միջոցով պիտի կանխվեն ընտրակեղծիքներն ու ապօրինությունները»,– ասաց նա։

Զարուհի Փոստանջյանը հույս հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը կստանան ընտրողների վստահության քվեն։

«Սա մի հոգու, մի քաղաքական ուժի գործ չէ։ Այս պահին մենք տեսնում ենք, որ նույնիսկ կառավարությունն իր գործառույթները չի կարողանում ի կատար ածել, որովհետև երկիրը, երբ քանդված է, բոլորը պիտի մասնակցեն դրա վերականգնմանը»,– ասաց Փոստանջյանը։

Իսկ թե ինչ է պատրաստվում անել ընտրվելու և չընտրվելու դեպքում, Զարուհի Փոստանջյանը չցանկացավ բացահայտել` ասելով` կտեսնենք։

Հիշեցնենք` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Երևանի ավագանու ընտրությանը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների մոտ 10 տոկոսը. ԿԸՀ
Զեյնալյանն արձանագրել է «գաղջ մթնոլորտի» բացակայություն
ՕԵԿ–ը հավակնում է լինել առաջին եռյակում
ԲՀԿ–ն կպահանջի «անորսալի Ջոյի» հրաժարականը
«Եկեք չլարենք մթնոլորտը». Թարխանյանն արեց իր ընտրությունը
ՀՅԴ թեկնածուն քվեարկեց ու բողոքեց քարոզարշավի ընթացքում վարչական լծակների օգտագործումից
Ալիևն արդեն գնահատել է Երևանում դեռ նոր մեկնարկած ընտրությունները
թեգերը:
Երևանի ավագանու ընտրություններ, Զարուհի Փոստանջյան, Երևան

Գլխավոր թեմաներ