18:37 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Տիգրան Մուկուչյան. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

Մասնակցության թվով ավագանու այս ընտրությունները գերազանցել են նախորդին. նախնական տվյալներ

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
384 0 0

Նախնական տվյալներով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը:

ԵՐԵՎԱՆ, 23 Սեպտեմբեր — Sputnik. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 370 հազար 323 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.65 տոկոսը:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հրապարակելով  նախնական տվյալները:

«Կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Արդյունքները ստանալուն պես՝ դրանք կեսգիշերից կսկեն հրապարակվել տեղամաս առ տեղամաս: Դրանց վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:  Տեղեկությունները պարբերաբար կթարմացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում»,- ասաց Մուկուչյանը:

Նա նաև հայտնեց, որ ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրություններին մասնակցել է 25 հազար 97 ավել ընտրող: Երևանի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցության տոկոսը կազմել է 40.99% (842 147ընտրողներից ընտրությանը մասնակցել էր 345 226–ը):

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 38 հազար 878 քաղաքացի կամ 45,64  տոկոսը, Ավանում՝ 18 հազար 593  քաղաքացի կամ 46,49 տոկոսը,  Արաբկիր վարչական շրջանում՝ 42 հազար 465 քաղաքացի  կամ 43,36  տոկոսը, Դավթաշենում՝ 15 հազար 361  քաղաքացի կամ 46,92  տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 37 հազար 983 քաղաքացի կամ 40,38  տոկոսը, Կենտրոնում՝ 41 հազար 318 քաղաքացի  կամ 42,83  տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 45 հազար 935 քաղաքացի  կամ 42,22  տոկոսը,  Նոր Նորք վարչական շրջանում 45 հազար 17 քաղաքացի կամ 44,52 տոկոսը, Նորք Մարաշում՝ 5 հազար 109 քաղաքացի  կամ 47,01  տոկոսը,  Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 3 հազար 767  ընտրող կամ  45,38 տոկոսը, Շենգավիթում՝  50 հազար 644 քաղաքացի կամ 44,48  տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 25 հազար 253  քաղաքացի կամ 42,81 տոկոսը:

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ