02:35 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Անահիտ Թարխանյան

«Երևանի հանրություն» դաշինքը ողջունում է, բայց խոստանում է վերահսկել նորընտիր ավագանուն

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
94 0 0

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երևանի հանրություն» դաշինքը հայտարարություն է տարածել, որով ընդունել է ընտրությունների արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը։ Այս մասին ասված է հասարակական ուժերի միավորման տարածած հայտարարության մեջ։

Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»։

«Երևանի հանրությունը» նաև հայտնում է, որ իր կազմի մեջ մտնող հասարակական ուժերի մակարդակով շարունակելու է հետամուտ լինել իր նախընտրական ծրագրերի իրականացմանը և վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Պարտությունը չի ընկճել «Լույս» դաշինքի անդամներին. նրանք նոր հայտարարություն արեցին
Ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակեն. Մուկուչյան
Արդյունքները հայտնի են. ինչպես են երևանցիները քվեարկել քաղաքի տարբեր վարչական շրջաններում
Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքները
Ինչպես է «Ժառանգությունը» շնորհավորել Հայկ Մարությանին
Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը
Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ և շնորհավորել հաղթանակի առթիվ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ