02:28 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
ՀՀԿ–ականներ

ՀՀԿ–ն շնորհավորեց Հայկ Մարությանին. կուսակցությունը հայտարարություն է տարածել

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
89722

Հանրապետականները Երևանի նորընտիր քաղաքապետից ու ավագանու անդամներից գործնական քայլեր են ակնկալում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

«Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀԿ-ն հիշեցնում է նաև, թե ինչու չմասնակցեց ընտրություններին։

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ:

Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանկարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը»,- նշել են հանրապետականները:

Կուսակցությունը կարծում է, որ եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է` արդյունավետ աշխատանքի պահը:

«Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր` մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանն ընդունում է Հայկ Մարությանի հաղթանակը
Առաջին հերթին ի՞նչ պետք է ապացուցի Հայկ Մարությանը երևանցիներին
Ինչպես է «Ժառանգությունը» շնորհավորել Հայկ Մարությանին
Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը
Ինչպես Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Հայկ Մարությանի հաղթանակին
Հայկ Մարությանը լարված քարոզարշավում նաև զավեշտալի դեպքեր է արձանագրել
«Կուկուռուզնիկ» և Սայաթ–Նովա. Հայկ Մարությանը պատմեց «իսկական» Երևանի մասին
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայկ Մարության, Հայաստան

Գլխավոր թեմաներ