00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ նպատակ ունի ՀՀԿ-ն. ԱԺ-ն ցրելը կանխող նախագիծ

© Sputnik / Aram NersesyanВице-спикер Парламента Армении Арпине Ованнисян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
Вице-спикер Парламента Армении Арпине Ованнисян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի չընտրվելու դեպքում ԱԺ-ն ցրելու հարցը ԱԺ-ում բուռն քննարկման ու փոխադարձ մեղադրանքների առիթ դարձավ:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «ԱԺ կանոնակարգ» օրենքում ՀՀԿ խմբակցության առաջարկած փոփոխություններն այսօր ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձան, մասնավորապես` վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանը ցրել- չցրելու ենթատեքստի շուրջ: Նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը հատուկ հիշեցրեց, որ նախագիծը ներկայացվել էր 6-7` ամիս առաջ` դեռ մարտ- ապրիլ ամիսներին: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելուց առաջ դրանում որոշ փոփոխություններ են արվել:

Մի փոփոխությունն արվել է անցյալ շաբաթ տեղի ունեցած գաղտնալսումների հարցով քննիչ հանձնաժողովի նիստից հետո, քանի որ նիստի ընթացքում հարց է ծագել, թե ինչ կարգով պիտի հրավիրվեն այն պաշտոնատար անձինք, ովքեր արդեն ազատվել են պաշտոններից:

«Որոշում կայացվեց այդ պարտականությունը պահպանել նաև պաշտոնից ազատվելուց հետո, եթե հրավեր ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը»,- ներկայացնելով առաջարկվող փոփոխությունը` ասաց Հովհաննիսյանը:

Երկրորդ փոփոխությունն առնչվում է այն դեպքերին, երբ ԱԺ-ն վարչապետ ընտրելու ընթացքում ինչ-որ պատճառով չի կարողանում նիստ գումարել:

«Մենք չունենք ԱԺ կանոնակարգ օրենքում, այսպես ասած, ֆորսմաժորային կամ արտակարգ իրավիճակների կամ նիստի խոչընդոտման հետ կապված նիստը հետաձգելու դրույթ: Եվ անհրաժեշտություն է առաջանում կարգավորել այն դեպքերը, երբ արտակարգ իրավիճակի կամ այն դեպքերում, երբ պատգամավորներին խոչընդոտում են ներկայանալ նիստին: Կարգավորումները վերաբերում են 2 ասպեկտի` երբ նիստը չի կարողանում կայանալ, և երկրորդ` երբ շարունակվում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը: Այս դեպքում առաջարկվում է նիստն ընդհատել ու վերականգնել, երբ խոչընդոտները վերացվեն»,- ասաց պատգամավորը:

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արտահերթ ընտրությունների շուրջ բանակցությունները սկսված են. քաղաքացիների կարիքը դեռ չկա

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախագծի բնույթը բացահայտված որակեց` նշելով` այն իր առջև խնդիր է դրել, որ վարչապետի բացակայության պարագայում, եթե 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրվի, խորհրդարանը ֆորմալ առումով պահպանվի:

«Փաստորեն, ստացվում է, որ եթե պատգամավորները ինչ-ինչ պատճառներով նիստի չեն գալիս, և նիստը հնարավոր չէ գումարել, նախագահողը նիստը հայտարարելու է ընդհատված, և ըստ էության սրանով փորձ է արվում կասեցնել օրենքի այն դրույթը, որ վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանն արձակվի»,- ասաց Մարուքյանը:

Նա նաև նշեց, որ հակառակ ՀՀԿ-ի այս ցանկության, նախագիծն այդ խնդիրը չի լուծի, որովհետև Սահմանադրությունն ասում է. «եթե 14 օրվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով»:

«Այս նախաձեռնությունը բերվել է, որ կանխվի այս ընթացակարգը, բայց վստահեցնում եմ, որ Սահմանադրությունը շատ հստակ է, և եթե վարչապետ չընտրվեց, խորհրդարանն արձակվելու է»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ Մարուքյանին կոչ արեց գուշակությամբ չզբաղվել, ու նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ չանել:

«Եթե դուք ձեր խմբակցության ներսում վարչապետի հետ խնդիրներ ունեք, խնդրում եմ դա չբերել ԱԺ»,- ասաց նա:

ՀՀԿ ներկայացրած նախագիծը երկրորդ ու վերջնական քվեարկության կդրվի նիստի օրակարգային հարցերը սպառելուց անմիջապես հետո:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է արագացնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ սեպտեմբերի 27-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կայանան։

Երեկ` հոկտեմբերի 1-ին, Փաշինյանըհանդիպել էր Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը հանդիպումից ասել էր` կարողացել են ձեռք բերել նորմալ պայմանավորվածություններ:

Լրահոս
0