14:00 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн

Նիկոլ Փաշինյանը մտավ խորհրդարան բանակցելու

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
31001

Վարչապետը նաև ընդգծեց, որ կառչած չէ իր պաշտոնից և շուտով հրաժարական կտա, որպեսզի հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ընտրվի։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի դիմաց ընթացող հանրահավաքի բեմից հայտարարեց, որ գնում է ԱԺ բանակցությունների։

«Այս ընթացքում ո՛չ մի թուփ, ո՛չ մի ավտոմեքենա, ո՛չ մի տերև և ոչ մի պատգամավոր չպետք է տուժի կամ վնասվի»,–նշեց նա։

Վարչապետը նաև ընդգծեց, որ կառչած չէ իր պաշտոնից և շուտով հրաժարական կտա, որպեսզի հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ընտրվի։

Ակցիայի մասնակիցները փորձում էին ներխուժել Ազգային ժողով, բայց պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը կասեցրին նրանց ընթացքը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն 67 կողմ ձայնով 2–րդ ընթերցմամբ ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)

Ըստ թեմայի

«Վերջին շրջանում արել եմ ամեն բան, որ Ազգային ժողովում լինի երկխոսություն». Բաբլոյան
ՀՅԴ-ն իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից
Շարմազանով. Փաշինյանի պահանջը գերագույն ճշմարտություն չէ
ՀՀԿ–ն ու նրանց աջակցող ուժերը հայտարարել են հակահեղափոխություն. Փաշինյան
«Ժողովուրդը կորոշի». Սասուն Միքայելյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին
Փաշինյանը խորհրդարանի հետ չպետք է խոսի սպառնալիքների լեզվով. Աշոտյան
Չնայած օրենքի ընդունմանը` արտահերթ ընտրությունները տեղի կունենան. Մարուքյան
Ի հեճուկս Փաշինյանի կոչերի խորհրդարանն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ