16:25 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները Ազգային Ժողովի բակում

«Քաղաքական կուլտուրայի տեսակետից լավ նախադեպ էր». Փաշինյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
35410

Ըստ վարչապետի՝ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ավարտվեց վարչապետ Փաշինյանի բանակցությունը ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների հետ: 

«Կառուցողական հանդիպում էր և լուրջ նախադեպ՝ քաղաքական կուլտուրայի տեսանկյունից»,- ասաց ՀՀ վարչապետը հանդիպումից անմիջապես հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ըստ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան, ինչպես նախանշվել էր, դեկտեմբերին:

Իսկ դուրս գալով խորհրդարանի բակ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ, Փաշինյանը խնդրեց և հորդորեց այլևս ոչ մի վիրավորական կոչ կամ գրառում չանել և չհնչեցնել՝ ուղղված այդ խմբակցությունների ներկայացուցիչներին:

Այնուհետև ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում հանդիպել իր խոսքով՝ ընկերների հետ, որոնց հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհները:

Վարչապետը կրկին տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է հրաժարական տալ. այս հայտարարությունը հավաքված քաղաքացիները դժկամությամբ ընդունեցին, բայց և շարունակեցին լսել:

Փաշինյանը ներկայացրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության իրենք պետք է ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի իր հրաժարականից հետո ոչ մի խմբակցություն վարչապետի թեկնածու չի առաջադրի 2 անգամ:

Դրանից հետո դեկտեմբերին հնարավոր կլինի անցկացնել խորհրդարանական ընտրություններ, քանի որ Ազգային Ժողովի ներկա կազմը կարձակվի օրենքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ըստ բանավոր պայմանավորվածության և ըստ խոսակցության լոգիկայի իր ընկալման՝  երեք խմբակցություններն էլ՝  ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չեն առաջադրի:

Նա նաև պատմեց, թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ի օգուտ Ազգային Ժողովի ներկա կազմի արձակման. դա հիմնականում այն է, որ այս խորհրդարանը, ըստ իրեն, չի արտացոլում քաղաքացիների կամքը և երկրում հաստատվել է քաղաքական ճգնաժամ:

Վարչապետը նաև հայտարարեց, որ Ազգային Ժողովի բակն այսուհետ բաց կլինի քաղաքացիների համար:

Ըստ թեմայի

Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկայում հրաժարական կտա
Նիկոլ Փաշինյանը մտավ խորհրդարան բանակցելու
«Սա անարխիա է և դեմ է իշխանությունների տարանջատման սկզբունքին». Շարմազանով
«Վերջին շրջանում արել եմ ամեն բան, որ Ազգային ժողովում լինի երկխոսություն». Բաբլոյան
ՀՅԴ-ն իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից
Շարմազանով. Փաշինյանի պահանջը գերագույն ճշմարտություն չէ
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ