00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշոր բիզնեսը մնացել է առանց «կանոնների». ինչո՞ւ են անհրաժեշտ արտահերթ ընտրությունները

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ խոշոր բիզնեսը դեռ չի հասկանում խաղի նոր կանոնները և այժմ սպասողական վիճակում է։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Բացի օրինականության ապահովումից և դատական անկախ համակարգի հաստատումից, ներդրողներին երկրի ներսում նաև քաղաքական կայունություն է պետք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական վերլուծաբան, B4B պորտալի հիմնադիր Բաբկեն Թունյանը` պարզաբանելով Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Председатель КГД Давид Ананян на заседании правительства Армении (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գործարարները սպասում են արտահերթ ընտրություններին. ՊԵԿ նախագահ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գլխավոր փաստարկ է նշում հենց ներդրումների ներգրավման հարցը։ Նրա կարծիքով` պոտենցիալ ներդրողները քաղաքական կայունության հստակ երաշխիքներ են պահանջում։ Վարչապետը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն արդեն այս տարվա դեկտեմբերի առաջին կեսին։

«Ներքաղաքական գործընթացները, այդ թվում` ընտրությունները, զգալի ազդեցություն են թողնում տնտեսության վրա։ Անորոշությունն անդրադառնում է գործարարների ծրագրերի վրա», — կարծում է Թունյանը։

Նրա տեսանկյունից, նման իրավիճակը արգելակում է տնտեսության զարգացումը, քանի որ գործարարները հետաձգում են իրենց նախագծերը, մինչև պարզ չդառնան «խաղի նոր կանոնները»։ Նույնիսկ կանխատեսելի արդյունքներով սովորական ընտրությունների ժամանակ բիզնես ակտիվությունը երկրում նվազում է։

Այսօրվա ոչ ստանդարտ իրավիճակը, երբ վստահության ճգնաժամ կա գործող իշխանությունների և կոալիցիայի նախկին գործընկերների միջև, վախեցնում է արտասահմանյան ներդրողներին։

Армен Рустамян во время обсуждения по избирательному кодексу в Парламенте (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ՀՅԴ

«Նույնիսկ տեղի բիզնեսը չի պատկերացնում, թե ինչ տեղի կունենա վաղը, և սպասման ռեժիմում է։ Իսկ արտասահմանյան բիզնեսի համար այս իրավիճակն ընդհանրապես անհասկանալի է», — նշեց տնտեսական վերլուծաբանը։

Բացի այն, որ ներդրողներն օրինականության, անկախ դատական համակարգի կարիք ունեն, նրանց նաև որոշակիություն է պետք։ Միևնույն ժամանակ Թունյանը նկատեց, որ երբեմն խոշոր ձեռնարկատերերին ավելի հեշտ է աշխատել կոռումպացված, սակայն կանխատեսելի երկրի հետ, որտեղ նրանց համար հասկանալի են խաղի կանոնները, քան մի պետության, որտեղ ամեն օր որևէ բան է փոխվում։

Անդրադառնալով տնտեսական զարգացման, էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարներին պաշտոնից հեռացնելու հարցին` Թունյանը նշեց, որ այդ գերատեսչությունները տնտեսական բլոկում առանցքային չի համարում։

«Ինձ համար առանցքային է ֆինանսների նախարարությունը։ Մեզ մոտ այդ նախարարությունը միշտ ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան տնտեսական զարգացման նախարարությունը», — նկատեց փորձագետը։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին. Փաշինյան

Ընդ որում` ֆինանսների նախարարությունը ղեկավարում է մեկը, ով ոչ մի քաղաքական թիմի չի հարում, այդ հարցում վճռորոշ դեր խաղաց թեկնածուի պրոֆեսիոնալիզմի մակարդակը։ Այսինքն այդ հարցում Փաշինյանն առանձնակի կարևորություն չտվեց կուսակցական պատկանելությանը։

Երկրորդ կարևորագույն կառույցը, ըստ Թունյանի, ՊԵԿ-ն է։

«Եթե այդ երկու կառույցներում ղեկավար պաշտոնների նշանակման ժամանակ շեշտը դրվի կուսակցական պատկանելության վրա, ապա լուրջ խնդիրներ կառաջանան», — նշեց փորձագետը։

Սակայն ազատումները, ըստ Թունյանի, ինքնին երկրում անորոշության մթնոլորտ են ստեղծում, և լուրջ նշանակություն ունի այն հարցը, թե ովքեր կնշանակվեն այդ պաշտոններում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն հրամանով աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Լրահոս
0