00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք ԵԽԽՎ–ն ճնշում կգործադրի Հայաստանի վրա. ՀՀԿ–ն մեղադրանքները չի ընդունում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցУчастие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ
Участие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետականների ընդդիմախոսները նրանց մեղադրում են «վեճը տնից դուրս հանելու» մեջ, ինչով ԵԽԽՎ–ին դրդել են ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ԵԽԽՎ–ն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հավասարակշիռ դիրքորոշում ունի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը։

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովն ավելի վաղ որոշում էր կայացրել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի հետ կապված։ Հոկտեմբերի 3-ին Հայաստանի գծով համազեկուցող, ուկրաինացի պատգամավոր Յուլյա Լևոչկինան իր հատուկ հայտարարության մեջ ՀՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ էր արել հարգել ժողովրդական արժեքներն ու օրենքի գերակայությունը։

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Ես ԵԽԽՎ–ում ներկայացրել եմ իմ տեսակետը և գնահատական չեմ հնչեցրել»

Այս կապակցությամբ ՀՀԿ ընդդիմախոսները մեղադրում են Հովհաննիսյանին նրանում, որ նա իր կուսակցական գործընկերների հետ «վեճը տանից դուրս է հանում»` փաստացի դրդելով ԵԽԽՎ–ին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա։

Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ մեղադրանքներն ինչպես այդ գործընթացում իր դերի, այնպես էլ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի գործառույթների մասին անտեղյակ լինելու արդյունք է։

«ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո Հայաստանի Հանրապետությունը գտնվում է շատ վաղուց` այն պահից ի վեր, երբ անդամակցել է ԵԽԽՎ–ին։ Տրամաբանական է, որ Հայաստանի հարցով համազեկուցողներն անընդհատ հետևում են` ինչ է կատարվում այդ երկրում։ Եվ հանձնաժողովը չէր կարող անմասն մնալ այն պրոցեսներից, որոնք կատարվում են Հայաստանում», – նշեց Հովհաննիսյանը։

Պատգամավորն արդարացված է համարում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Լևոչկինայի դիրքորոշումը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները և մյուս խաղացողները ժողովրդավարական չափորոշիչներին և նորմերին ընտրությունների լիարժեք համապատասխանելիություն պետք է ապահովեն, և որ բոլոր քաղաքական ուժերը պետք է բավարար ժամանակ ունենան դրանց պատրաստվելու համար։

Начальник полиции Армении Валерий Осипян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քեթրինի Միհրանի ու Ավշարի Արայիկի արարքին կտրվի իրավական գնահատական. Օսիպյան

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, ԵԽԽՎ–ն չի համարում, որ ընտրությունների անցկացումը դեկտեմբերին, ինչին այդպես ձգտում է Հայաստանի վարչապետը, տեղավորվում է այդ չափորոշիչների շրջանակում։ Ընտրությունների թափանցիկությունը չափվում է ոչ միայն նրանով, թե ինչ է տեղի ունենում ընտրախցիկում, այլև նրանով, թե արդյոք ընտրությունների մասնակիցները հավասար հնարավորություններ են ունեցել, այդ թվում նաև ժամանակ` ընտրական գործընթացին նախապատրաստվելու համար, ավելացրեց պատգամավորը։

Հովհաննիսյանը նաև հայտնեց,  որ համազեկուցողի հայտարարության արդյունքում կնախապատրաստվի զեկույց, այնուհետև` բանաձև։ Հայաստանի համար ինչով է դա վտանգավոր, կապված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները երկրում, նրանից, թե արդյոք իշխանությունները հետևողականություն կցուցաբերեն ԵԽ–ի առաջ իրենց պարտավորությունների կատարման հարցում և արդյոք հաշվի կառնեն միջազգային կառույցի դիրքորոշումը։

Հանրապետական պատգամավորը համոզված է, որ եթե իշխանությունները քաղաքական կայունություն են ուզում արտասահմանյան ներդրումների ներհոսքի համար, ապա նրանք պետք է հասկանան, որ դրան չի կարելի հասնել ոչ կայուն և անկանխատեսելի գործողությունների հաշվին։ Անհնար է ժողովրդավարություն կառուցել ոչ ժողովրդավարական ճանապարհով և իրավական պետություն` ոչ իրավական եղանակով, ընդգծեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

Լրահոս
0