12:58 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Ազգային Ժողով

14 պատգամավոր խոստացել է նոր վարչապետ չընտրել

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
23311

ԱԺ 14 պատգամավոր, որոնց թվում գործարար–պատգամավորներ են, նախկին ու ներկա ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցության անդամներ, ԱԺ արտահերթ ընտրությունների Փաշինյանի ծրագրին աջակցելու հայտարարություն են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնց թվում ՀՀԿ խմբակցության անդամներ կան, հայտարարություն են ստորագրել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: 

Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»` հրապարակելով նաև հայտարարության լուսանկարները։

«Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի ու գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»,– ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրած պատգամավորներն են.

Աշոտ Արսենյան

Ալիկ Սարգսյան

Արտակ Սարգսյան

Արման Սահակյան

Տաճատ Վարդապետյան

Հակոբ Գառնիկի Հակոբյան

Շիրակ Թորոսյան

Կնյազ Հասանով

Արսեն Միխայլով

Հարություն Կարապողոսյան

Սամվել Ալեքսանյան

Նահապետ Գևորգյան

Արայիկ Գրիգորյան

Իշխան Զաքարյան

Նրանց մեծ մասն, ի դեպ, դեռ թավշյա հեղափոխությանը հաջորդած օրերին էր լքել ՀՀԿ խմբակցությունը, մի մասն էլ հայտնի գործարարներ են։

Հայտարարությունը ստորագրած ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունները, բայց հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքում հայտարարել էր, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանն ու դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Նրա այս հայտարարությանը հետևեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, թե պատրաստվում է լքել ՀՀԿ–ն ու չի մասնակցելու արտահերթ ընտրություններին` երբ էլ դրանք անցկացվեն։

Ավելի ուշ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նույնպես հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանին, պատրաստ է կանգնել նրա կողքին ու անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։

1 / 3
14 պատգամավորի հայտարարությունը

Այս հայտարարություններից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիային ասել էր, որ դրանք կուսակցության ընդհանուր տեսակետները չեն։

Ըստ թեմայի

ՀՀԿ–ն վարչապետի պաշտոնում թեկնածու ունի՞. Բաղդասարյանը հակված է բանակցությունների
Նրանք ԵԽԽՎ–ում իրավիճակը խեղաթյուրված են ներկայացնում.Փաշինյանը ՀՀԿ–ին կոչ արեց կանգ առնել
Շարմազանով. «ՀՀԿ–ի նիստում Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել»
Ֆանտաստիկ սցենար. իսկ ի՞նչ կլինի, եթե ՀՀԿ–ն ինքնալուծարվի
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում մի շարք օրակարգային հարցեր են քննարկվել
Փաշինյանը կադրերի լուրջ պակաս ունի. Բախշյանը` վարչապետի կադրային քաղաքականության մասին
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ