14:36 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ելույթ ունենալիս

Փաշինյան. Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
120 0 0

Ազնավուրի հիշատակից մինչև ԼՂ խաղաղ կարգավորման հրամայական: ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացմանը Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 11 Հոկտեմբեր — Sputnik. Շառլ Ազնավուրի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներն այսօր նրա հիշատակը նշեցին ջերմ ծափահարություններով:

Նման առաջարկով ներկաներին գագաթնաժողովի բացման խոսքում դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ ցույց տալու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև Ֆրանկոֆոնիայի տոնը նշանավորելու համար, որին ամբողջ կյանքում ծառայել է։ Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում»,- ասաց Փաշինյանը:

Ազնավուրը, լինելով Հայաստանի եռանդուն պաշտպանը, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում, ՀՀ վարչապետի խոսքով,  բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։

Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը քրիստոնեության բնօրրանն է, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող երկիր, որի մայրաքաղաքն այս ամիս նշում է հիմնադրման 2800-ամյակը։ Հայաստանը վերապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար, նշեց վարչապետը։

«Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, բայց հպարտ է Ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ:

Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` հիշեցնելով, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ «Խոսքը արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին է։ Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունը։

թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Մակրոնը «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմայով նամականիշ են մարել
Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում
«Մենք կիսով չափ հայրենակից ենք». Էմանուել Մակրոն
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ