20:37 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ԱԱԽ քարտուղարին

ՌԴ ռազմաբազայի ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա

© Photo: official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
26440

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին և մասնավորապես` Ռուսաստանի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու մասին հնչող մեղադրանքներին:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ռուսական ռազմաբազային ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա: France 24-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես շատ են խոսում Հայաստանում ռուսական ռազմաբազային ներկայության մասին` ներկայացնելու համար, թե  Հայաստանն ինքնիշխանության սահմանափակում ունի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ երկիր է, քան Ֆրանսիայի հանրապետությունը»,- ի պատասխան հայ-ռուսական հարաբերությունների մասին ֆրանսիացի լրագրողի հարցին ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ ինքն իրեն համարում է Հայաստանի անկախության երաշխավորը և հավելել, որ Հայաստանի բոլոր գործընկեր երկրները, այդ թվում` Ռուսաստանը հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո արվում են հետաքննություններ, որոնք առնչվում են Հայաստանում ռուսական, գերմանական, ֆրանսիական ընկերությունների հետ:

«Ես կարող եմ միանշանակ ասել, որ ՌԴ իշխանությունները  լիովին աջակցում են հակակոռուպցիոն մեր պայքարին»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքում հայտնել է, որ վարչապետի ամբողջական  հարցազրույցը France 24-ի եթերում կլինի այսօր, Երևանի ժամանակով 20:15-ին: Բայց դրա անգլերեն թարգմանությամբ տեսանյութն արդեն իսկ հասանելի է համացանցում:

Ըստ թեմայի

Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում. Արցախում մենք պաշտպանում ենք մարդկանց կյանքը
Փաշինյանն ու Մակրոնը «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմայով նամականիշ են մարել
Հայաստանը հասել է ԵԽԽՎ-ում բարենպաստ բանաձևի ընդունմանը․ Արփինե Հովհաննիսյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ