00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից հեռացող դեսպանի հեռացող մեսիջները․ ի՞նչն է կիսատ ասել Ռիչարդ Միլզը

© Sputnik / Aram NersesyanПосол США Ричард Миллс в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван
Посол США Ричард Миллс в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Երևանի` սիրիական մարդասիրական առաքելությանը մասնակցելու որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանում շարունակում են քննադատել ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզին արցախյան հակամարտության մասին բավական վիճելի խոսքերի համար։ Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ ամերիկացի դիվանագետը, որն ավարտել էիր առաքելությունը հանրապետությունում, փաստացի խախտել է երկրի ինքնիշխանության սկզբունքը։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян - Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը մեկնաբանեց ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարությունը

Հիշեցնենք` վերջերս Միլզը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Նրա խոսքով՝ ամերիկյան կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Միզլը նշել էր, որ զարմացել է, երբ առաջին անգամ Հայաստան է եկել և պարզել, որ իրեն հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել «օկուպացված» տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս։

«Դեսպանը չպետք է նման հայտարարություն աներ, դա երկրի ինքնավարության սկզբունքի կոպիտ խախտում է», — ասաց Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Փորձագետը միաժամանակ չի կարծում, որ դեսպանի խոսքերը վկայում են արցախյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխության մասին։ ԱՄՆ-ն Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ մեկտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը բանակցությունների միակ միջնորդական ձևաչափն է։ Վաշինգտոնի դիրքորոշումն արտացոլվել է բազմաթիվ փաստաթղթերում և հռչակագրերում։ Եվ Սաֆրաստյանն ավելի շատ հակված է նրան, որ դեսպանն արտահայտել է իր անձնական դիրքորոշումը։

Արևելագետի կարծիքով՝ ամերիկացի դեսպանի բավական կոշտ և ոչ երկիմաստ դիրքորոշումը պայմանավորված է հայկական մարդասիրական համակազմը Սիրիա ուղարկելու դժգոհությամբ։ Նման պնդումներ հաճախ կարելի է լսել մեդիադաշտում և փորձագիտական շրջանակներում։

Мария Захарова во время телемоста Москва-Тбилиси-Таллинн-Кишинев (16 октября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Զախարովա. ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի ՀՀ ներքին գործերին

«Իհարկե, նման վարկածը չի բացառվում։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Երևանի` սիրիական մարդասիրական առաքելությանը մասնակցելու որոշմանը։ Ամերիկացիները գիտակցում են, որ այդ առաքելությանը մասնակցելով Հայաստանը ձգտում է ապահովել սիրիահայերի անվտանգությունը», — կարծում է Սաֆրաստյանը։

Մեր կողմից նշենք, որ «հեռացող դեսպանի հեռացող մեսիջները», ինչպես բնութագրել է Միլզի հայտարարությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բավական կասկածելի են Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ Հայաստան կատարելիք այցի ֆոնին։ Մինչև Երևան ժամանելը Բոլտոնը կմեկնի Բաքու, որտեղ էներգետիկ համագործակցության հարցեր կքննարկի։ Ամերիկացիների տեսակետից, կասպիական ածխաջրածինների անխափան մատակարարումը Եվրոպա ենթադրում է կայունություն ղարաբաղյան հակամարտության գոտում։

Ամերիկացի վերլուծաբանները, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչները բազմիցս խոսել են այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է իր պաշտպանության տակ վերցնի Հարավային Կովկասի խողովակաշարերն այն դեպքում, եթե Արցախում մարտական գործողությունների ընթացքում դրանք թիրախավորվեն։ Բացառված չէ, որ այդ անհրաժեշտությունից խուսափելու նպատակով ամերիկացիներն ինչ-որ պահի որոշեն ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Անշուշտ, սա առայժմ վարկած է։ Բայց Միլզի վերոհիշյալ հայտարարությունը լիովին ներառվում է այս վարկածում։

Լրահոս
0