00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների». Փաշինյանը խոսել է Արցախը «ծախելու» վարկածի մասին

© Photo / official site of the Prime minister of RAНикол Пашинян в Ливане
Никол Пашинян в Ливане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի խնդրի կարգավորման թիվ մեկ սեփականատերն Արցախի ժողովրդն է։ Արցախի իշխանության կարծիքը վճռական է հարցի կարգավորման տեսակետից: Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լիբանանահայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է արցախյան հակամարտության հնարավոր կարգավորմանը։

Никол Пашинян в Ливане - Sputnik Արմենիա
Փաշինյան. ժողովրդի կամքով իշխանության հասած ուժը ժողովրդի կամքով էլ պիտի հեռանա

«Շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները կամ տարբեր բանակցությունների ժամանակ հարց են հնչեցնում ինձ` իսկ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս`: Ես չեմ համարում, թե Հայաստանը պետք է առաջինն այս հարցին պատասխանի, և, չգիտես ինչու, իմ` Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զգում եմ, որ այդպիսի մի տրամաբանություն կա, որ չգիտեմ ով և որտեղ որոշել է, որ այդ հարցին  առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում այդ հարցին առաջինը պատասխանել: Առնվազն պատասխանը պետք է լինի սինխրոնացված` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է ձևակերպվի սինխրոն»,– ասել է Փաշինյանը։

© The Office to the Prime Minister of the Republic of ArmeniaՆիկոլ Փաշինյանը` Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը` Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը` Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ինչ վերաբերում է հարցի կարգավորմանը, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չի պատկերացնում հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման: Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը, նրա խոսքով, կարգավորման հարցում ունեն անկյունաքարային նշանակություն։

Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ երբեմն Արցախի մասին խոսելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որը թաքուն լուծելու է Արցախի հարցը։

Никол Пашинян встретился с представителями традиционных армянских партий Ливана - Sputnik Արմենիա
ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչները կարևորել են Փաշինյանի այցը Լիբանան

«Վերջին քսան տարում անընդհատ դա շրջանառվում է: Որևէ իշխանություն, թեկուզ ամենավատ իշխանությունը վատ մտադրություններ ունեցող ինչպե՞ս է թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Ես ընդհանրապես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից: Մի անգամ ասել եմ և ընդ որում, դա ասում եմ նաև  բանակցությունների ընթացքում, որ եթե կլինի հարցի կարգավորման որևէ տարբերակ, որ ես ինքս  ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կներկայացնեմ այն մեր ժողովրդին Հայաստանում և սփյուռքում, և ժողովուրդը կորոշի` ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ»,– ասել է Փաշինյանը` առաջարկելով «դավադրության տեսությունն ընդհանրապես հանել Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստից»։ Նրա խոսքով, ժողովրդի ամենամեծ վստահությունը վայելող իշխանությունն անգամ, եթե փորձի Արցախի հարցը լուծել զարտուղի ճանապարհով, անմիջապես կկորցնի իր վստահությունը։

«Եթե նույնիսկ Հայաստանը և Սփյուռքն ասեն, որ շատ լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այդ խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և Արցախի իշխանության կարծիքը վճռական է հարցի կարգավորման տեսակետից»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա նաև շեշտել է, որ սա չի նշանակում, թե ՀՀ իշխանությունը մերժում է բանակցությունները։

Լրահոս
0