00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզապես աբսուրդ է ժողովրդավարություն անել հակաժողովրդավարական կանոններով. Աշոտյան

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկում է առաջացրել: Պատգամավորները դեմ չեն նախագծին, բայց դեմ են կառավարության շտապողականությանը:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ստույգ որոշել, թե ինչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ փոփոխված ընտրական օրենսգիրք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ,ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց խորհրդարանում չորրորդ ուժի հարցը

Իսկ թե ՀՀԿ-ն ինչ է որոշել` կողմ է լինելու, թե դեմ Ընտրական օրենսգրքի` կառավարության ներկայացրած նախագծին, Աշոտյանը չհստակեցրեց` նշելով, որ խմբակցությունն իր տեսակետը կարտահայտի ավելի ուշ:

«Կան ժողովրդավարության կանոններ, և ոչ մի թավշյա հեղափոխություն չի կարող փոխել այդ կանոնը: Արարատ Միրզոյանը ինչքան ուզում է գնա Վենետիկ, Նիկոլ Փաշինյանն ինչքան ուզում է լայվ մտնի, ինչքան ուզում եք մարդ բերեք, պատուհանի տակ ինձ հիշատակեն, դա չի փոխվելու: Հետևաբար, ժողովրդավարություն անել հակաժողովրդավարական կանոններով, պարզապես աբսուրդ է: Իմ տեսակետը շատ պարզ է, եթե ուզում եք հապճեպ ընտրություններ, ապա Ընտրական օրենսգրքի լրջագույն փոփոխություններ անել չեք կարող»,-ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը չի ընդունում օրենսգրքի փոփոխությունները 24 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու` կառավարության առաջարկը:

Азат Аршакян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արշակյան. «ՀՀԿ-ն շանսեր ունի և՛ մասնակցության, և՛ ձայն տանելու»

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և հարակից նախագծերի` կառավարության ներկայացրած փաթեթը: Այն ընդունելու համար կառավարությունն առաջարկել էր առաջին ընթերցումն անցկացնել այսօր, երկրորդը` վաղը, 18:30-ին, հերթական նիստի ավարտից հետո:

ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորներն այսօր պահանջեցին երկրորդ ընթերցումը հետաձգել 1-2 օրով` իրենց հնարավորություն տալով առաջարկություններ ներկայացնելու ու քննարկելու դրանք:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ-ն այսօր վաղ առավոտյան նիստ է գումարել, որտեղ քննարկվել և հաստատել է Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը: Այն պաշտոնապես պետք է հրապարակվի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: Բայց այս պահի դրությամբ դեռ չի հայտարարվել:

Լրահոս
0