00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի և Պուտինի միջև բավական լավ հարաբերություններ են հաստատվել. դեսպան

Բաժանորդագրվել
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին և խոսել Փաշինյան–Պուտին հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, փորձում հասկանալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի նրբությունները։ Այս մասին «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նշել է, որ մի քանի անգամ հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Կոպիրկինի խոսքով` Փաշինյանը բավականին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է և վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ, և երկու կողմերից էլ հասկանում են դրանց կարևորությունը», — ասել է դիվանագետը։

Դեսպանն ավելացրել է, որ Հայաստանում իշխանափոխությունը չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ դրանք բավականին լայն են և ամուր։ Անկասկած, այն քաղաքական ուղղվածությունը, որով առաջնորդվում է ղեկավարությունը, նշանակություն ունի։ Եվ այդ առումով ռուսական կողմը շատ ուշադիր լսում է այն ազդանշաններին, որոնք գալիս են ղեկավարությունից։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин перед началом неформального обеда глав государств СНГ (27 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Առանց մութ անկյունների. Փաշինյանը խոսեց Պուտինի հետ հարաբերությունների մասին

«Շատ կարևոր է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ ՌԴ-ն եղել, մնում և լինելու է գործընկեր Հայաստանի համար։ Եվ սա համապատասխանում է վերջին տարիներին տարվող քաղաքականությանը», — ասել է Կոպիրկինը։

Նրա խոսքով` Հայաստանի նոր ղեկավարության` հստակ հայտարարությունները և ռազմավարական հարաբերությունները շարունակելու մասին պնդումները համապատասխանում են նաև հայ ժողովրդի կամքին, որն էլ հենց ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան բավական զուսպ դիրք է զբաղեցրել Հայաստանում այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

Դիվանագետի խոսքով` Ռուսաստանը բաց է այլ երկրների հետ հարաբերությունների հարցում, սակայն Հայաստանը նրա համար մոտ երկիր է և ռազմավարական գործընկեր է։

Լրահոս
0