10:24 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Ակտիվիստները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի բակում. 18 ապրիլի 2018 թ.

Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն. ԵՊՀ

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
14720

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի այսօրվա այն հայտարարությանը, որ ԵՊՀ-ում հայտնաբերվել են խախտումներ, որոնք մոտ 2 անգամ գերազանցելու են Ագրարային համալսարանում հայտնաբերված չարաշահումների քանակը:

ԵՊՀ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ: Ծառայության պետի որոշմամբ, ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը, իսկ հանձնաժողովի անդամների թիվը 6-ից հասցվել է 17-ի:

Մինչ օրս Երևանի պետական համալսարանի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները համակողմանի աջակցություն են ցուցաբերել ստուգող հանձնաժողովին՝ տրամադրելով նրանց կողմից պահանջված ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն: Ավելին, շատ հաճախ հանձնաժողովի կողմից պահանջվել և ուսումնասիրվել են ԵՊՀ գործունեության հետ առնչվող այնպիսի փաստաթղթեր, որոնց ստուգումը դուրս է պետական վերահսկողության ծառայության՝ օրենքով սահմանված իրավասության շրջանակից: Սակայն համալսարանի ղեկավարությունը պատրաստակամորեն տրամադրել է ցանկացած տեղեկատվություն՝ նպատակ ունենալով ապահովել ստուգման ամբողջականությունը:

Միաժամանակ արձանագրում ենք, որ ստուգող հանձնաժողովի կողմից մինչ օրս որևէ խախտում չի բացահայտվել, դրա ենթադրյալ առկայության մասին տեղեկատվություն չի ներկայացվել ԵՊՀ ղեկավարությանը, առավել ևս չի կազմվել որևէ վարչական արձանագրություն:

Մինչդեռ այսօր՝ 2018թ. հոկտեմբերի 25-ին, ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խոսելով Ագրարային համալսարանում բացահայտված 350 միլիոն ՀՀ դրամ խախտման մասին, հայտարարել է, թե. «Լուրջ խախտումներ ԵՊՀ-ում ևս կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի (անգամ) գերազանցելու է Ագրարային համալսարանում բացահայտվածին»:

Մեր դիտարկմամբ, չսպասելով ստուգումն ավարտելուն, սահմանված ընթացակարգով դրա արդյունքներն ամփոփելուն և համապատասխան վարչական արձանագրություն կազմելուն՝ վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն և պարունակում է Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն: Չի բացառվում նաև, որ նման արձագանքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական անփորձության և անթույլատրելի շտապողականության հետևանք է:

Այդ պատճառով դատապարտում ենք ՀՀ վերահսկողական ծառայության պետի նմանօրինակ գործելաոճը, հորդորում ենք դրսևորել պետական բարձրաստիճան պաշտոնյային վայել վարքագիծ և ապահովել իրականացվող ստուգումների անաչառությունը:

Հայտարարում ենք, որ հանձնաժողովի կողմից ցանկացած սադրանք կամ ոչ իրավաչափ գործունեություն այսուհետ գնահատելու ենք որպես պետական վերահսկողության ծառայության պետի այսօրվա հայտարարության տրամաբանական շարունակություն:

Միաժամանակ դիմում ենք Դ. Սանասարյանին՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները, հակառակ դեպքում դիմելու ենք իրավունքի դատական պաշտպանության»:

Ըստ թեմայի

ԵՊՀ ռեկտորի մասին լուրն ուսանողներին ստիպեց դադարեցնել դասադուլը
ԵՊՀ–ի ռեկտորին հիվանդանոց են տեղափոխել
Սիմոնյանը մտադիր չէ երկար մնալ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում. ուսանողական դասադուլի արդյունքը
Տոտալ ռեստարտ. ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը
ԵՊՀ–ի անառողջ մթնոլորտը. «Ծերակույտը» անընդհատ փակում է երիտասարդների ճանապարհը
Նիկոլ Փաշինյանն առանց դիպլոմի չի մնա. ԵՊՀ–ն պատրաստ է լուծել այդ հարցը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ