00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանին մտահոգել է Փաշինյանի արտաքին քաղաքականության արդյունքները. նա բաց նամակ է գրել

© Sputnik / Asatur YesayantsВиген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն իր մտահոգությունը հայտնել է Facebook սոցիալական ցանցում։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

«Լավագույն դեպքում ձանձրալի և ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը: Այս տողերը գրում եմ Փաշինյանի ամերիկյան ֆիասկոյի ֆոնին, որ բյուրեղացավ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնի հայաստանյան այցի ընթացքում»,- գրել է նա:

Ըստ Սարգսյանի` առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը:

«Տպավորություն ստեղծվեց, որ Բոլտոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ: Միայն հասկանալի չէր, թե ինչու վարչապետը ի պատասխան դրան չկրկնեց Մոսկվայում հնչեցրած` միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը»,-գրել է նախկին նախարարը:

Սարգսյանը թվարկել է Բոլտոնի արտահայտությունները, որոնք վերաբերում էին առաջիկա ընտրություններին, Թուրքիայի հետ հարաբերություններին, զենքին, Իրանին, և նշել, որ դիվանագիտության մեջ չափազանց կարևոր է ոչ միայն ասածի բովանդակությունը, այլև տեղի և ժամանակի պարագան:

Советник президента США по национальной безопасности Джон Болтон на приеме у премьер-министра Никола Пашиняна (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնի ծայրահեղ հստակությունը. ԱՄՆ–ն ձգտում է նվազեցնել ռուսական ազդեցությունը ՀՀ-ում

«Մինչ օրս Հայաստանի գործընկերները զգայուն են եղել Հայաստանի տարածքում և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի հարևաններին և բարեկամներին վերաբերող հայտարարություններ անելիս: Ո՞վ կամ ի՞նչն է արձակել նրանց ձեռքերը «նոր Հայաստանում»: Հուսամ՝ ոչ «սև հակահեղափոխականները», ոչ էլ «հպարտ ժողովուրդը»»,- գրել է նա:

Սարգսյանը նշում է, որ հայտնի չէ` ինչ է խոսվել փակ դռների հետևում, բայց բաց հայտարարությունները թույլ են տալիս կռահել մնացյալը և սարսափել։

«Նրանից, թե ինչպես վեց ամսվա ընթացքում հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունեցող պետությունից, որին հարգում, վստահում և որի դիրքորոշումները հաշվի էին առնում, վերածվեցինք մի երկրի, որտեղ և որի մասին խոսելիս արտասահմանյան դիվանագետներն ու պաշտոնյաները չեն էլ փորձում մի պահ կանգ առնել և մտածել Հայաստանի շահերի մասին»,- գրել է նա:

Սարգսյանի խոսքով` սովորաբար այդ հայտարարությունները պատրաստվում են մինչև հանդիպումը և անգամ մինչև այցի մեկնարկը: Հետևաբար, այս մոտեցումներն արտացոլում են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու դրանից բխող նոր արտաքին քաղաքականությանն ի պատասխան ԱՄՆ ձևավորած դիրքորոշումները:

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանին Ջոն Բոլտոնը «ռազմավարական գործընկեր» չանվանեց

«Շուրջ 15 տարի ներգրավված լինելով Հայաստանի բարձրագույն ղեկավարության բոլոր միջազգային հանդիպումներում, չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ամերիկացի գործընկերները հարցականի տակ դնեին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությունը: Փոխարենը հիշում եմ փոխնախագահ Բայդենի հատուկ հեռախոսազանգը` հայտնելու նախագահ Սարգսյանին, որ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու ինքնավար որոշմանը»,- գրել է նա:

Սարգսյանը հարց է ուղղել` ի՞նչն է հիմք տվել Բոլտոնին մտածելու, որ կարելի է Հայաստանում խոսել «զիջումներ բաց սահմանի դիմաց» բանաձևով:

«Հուսամ՝ ոչ տիկին Աննա Հակոբյանի խաղաղասեր ելույթները Արցախի` հերոսների արյունով գծված և հայ զինվորի կողմից պահվող սահմանին: Փամփուշտները չի կարելի զարդերի վերածել: Դա բացարձակ անընդունելի սիմվոլիզմ է: Փամփուշտն ու զենքը պետք են սահմանը, պետությունը, անկախությունն և անվտանգությունը պահպանելու համար: Նույնիսկ ամենաանվտանգ և խաղաղ երկրում: Հատկապես մեր տարածաշրջանում: Մեր անվտանգության մարտահրավերները ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում են Արցախով»,- նշել է նախկին նախարարը:

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնը մեկնաբանեց Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունը

Սարգսյանը գրել է նաև ամերիկյան և ռուսական զենքի համեմատության մասին: Հիշեցնենք` Բոլտոնը Հայաստանում ասել էր, որ ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը։

«Այս ոլորտին անծանոթներին հիշեցնեմ, որ ռուսական զենքը, որն, ի դեպ, միջազգային փորձագետները չեն ստորադասում ամերիկյանին, Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ երկիր գոնե մինչ այսօր գնել է Ռուսաստանի ներքին գներով, հիմնականում` մատչելի վարկային ծրագրերով կամ ստացել աջակցության տեսքով, ունի դրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական բազա և մասնագետներ: Սպառազինության պլանավորման, պահպանման, վերանորոգման, համալրվածության ապահովման և կիրառման, անձնակազմի ուսուցման տեսակետից նախընտրելի է ձեռք բերել միատեսակ, նույն երկրում արտադրված զինտեխնիկա: Եվ ոչ պակաս հրատապ հարց` ո՞րը պետք է լինի Ռուսաստանի՝ Հայաստանին անվճար կամ մատչելի զենք տրամադրելու շարժառիթը, եթե այլ տեղից Հայաստանն այն ձեռք է բերում շուկայական գներով»,- գրել է Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է, որ Բոլտոնը շատ լավ գիտակցում է այս ամենը, և նրա ասածը ոչ թե Հայաստանին ամերիկյան զենք գնելու առաջարկ էր, այլ Ադրբեջանին այդ զենքը վաճառելու արդարացում:

«Իսկ որ ամերիկյան զինտեխնիկայի օգտագործման մեծ փորձ, այդպիսի տեխնիկայի և պահեստամասերի հսկայական պաշարներ ունեցող Թուրքիան կօգնի Ադրբեջանին վերոհիշյալ բոլոր հարցերում, կարելի է չկասկածել: Ի դեպ, հետաքրքիր է, Ադրբեջանին Բոլտոնը կոչ անելո՞ւ է «վերջապես ինքնուրույնանալ»` ակնարկելով Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական դաշնակցությունը»,- գրել է նա:

Никол Пашинян и Джон Болтон - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Բոլտոնը խիստ դրական մթնոլորտում են բանակցել

Իսկ թե որն էր Բոլտոնի հայաստանյան այցի` մեր երկրի շահերից բխող հիմնական ուղերձը, Սարգսյանը խորհուրդ է տալիս հարցնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Ես չկարողացա նման բան նշմարել գոնե այցի հանրայնացված հատվածում»,- գրել է նա:

Սարգսյանի խոսքով` կարելի կլիներ մի քիչ ավելի մեղմ արձագանքել այս այցի խնդիրներին, եթե չլինեին միջազգային այլ կուրյոզներ, ինչպիսիք են ռուսական մամուլում Ռուսաստանի երկու խոշորագույն ընկերությունները` Գազպրոմն ու Ռուսական երկաթուղին կոռուպցիայի մեջ մերկապարանոց մեղադրելը, ամերիկյան և եվրոպական ներդրումային նախագծերի սառեցումն ու տապալումը, եվրոպական մի երկրից զգալի չափի գերշահավետ վարկի առաջարկի մերժումը, ԵՄ հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված գործողությունների լիակատար կաթվածահար վիճակը, Գերմանիայի կանցլերի հետ գերմանական ընկերության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի քննարկումից խուսափելը, Սիրիա մասնագետներ ուղարկելու դժվար իրականանալի և խնդրահարույց պարտավորությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի «դե ֆակտո» կորստի կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի գործունեության արդյունավետության արհեստական կտրուկ նվազեցման անխուսափելի հեռանկարը, ՀԱՊԿ նիստի տեղափոխումը Երևանից Մոսկվա: Սարգսյանը նշել է, որ այս ցանկը կարելի է շարունակել: Իհարկե, կշեռքի մյուս նժարին կարելի է դնել դեռևս «հին Հայաստանի» օրոք նախաձեռնած և նախապատրաստած Ֆրանկոֆոնիայի հաջողված գագաթաժողովը, բայց Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից այն անվերապահորեն ստորադաս է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Իրան հարաբերություններում նշմարվող բազմաթիվ խնդիրներին:

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը չբացահայտեց հաջողության գաղտնիքը. Թրամփի օգնական

«Ի դեպ, պարո՛ն Փաշինյան, հանկարծ այս ամենի մեղքը չգցեք արտաքին քաղաքականության ոլորտի համար պատասխանատու արհեստավարժների վրա: Նրանք ոչ հեղափոխական են, ոչ էլ հակահեղափոխական, պարզապես շարունակում են իրենց ծառայությունը Հայրենիքին: Լուրջ հարցերում որոշումներ կայացնելիս ճիշտ է նրանց ականջալուր լինել, ոչ թե Ձեր գլխավորությամբ փողոցները փակուղի դարձրած, դժվար քանդելի բարիկադներ կառուցած ու կառուցող, հասարակությունը սևի ու սպիտակի բաժանող և կարիերային կտրուկ թռիչքից գլխապտույտ ապրող արկածախնդիրներին: Այս ոլորտում թույլ տված սխալները դժվար վերականգնվող են և կարող են ճակատագրական դառնալ»,- գրել է նախկին նախարարը:

Սարգսյանն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Փաշինյանն է, որը, նրա խոսքով, այս ուղղությամբ հետևողականորեն ավերում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով:

«Եթե իրավիճակը հրատապ չշտկեք, գործընթացն ինքնուրույն և հմուտ չառաջնորդեք, արհեստավարժների հնարավորությունները շարունակելու են սեղմվել, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում: Իհարկե, լավ է, որ Դուք փորձում եք հասու լինել ժողովրդին, բայց չէ՞ որ Ձեր նախարարները, դեսպանները, խորհրդականները ևս ժողովուրդ են: Մեկ-մեկ էլ նրանց ընդունեք և լսեք»,- գրառումը եզրափակել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 24-ին։ Նա հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Լրահոս
0