00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանն ու Լուկաշենկոն հանդիպել են. ինչի՞ մասին են խոսել նրանք

© Photo / official site of the President of RAВстреча президентов Армении и Беларуси Армена Саркисяна и Александра Лукашенко (30 октября 2018). Минск
Встреча президентов Армении и Беларуси Армена Саркисяна и Александра Лукашенко (30 октября 2018). Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահն ասել է, որ ի դեմս իր երկրի` Հայաստան ունեցել և մշտապես ունենալու է լավ ու վստահելի գործընկեր։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։

«Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարևոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի կունենա Մյունխենյան խմբի շրջանակում: Ձեր այցը Մինսկ և մասնակցությունն այս թեմայով հանդիպմանը խոսում է այն մասին, որ Հայաստանին ոչ թե պարզապես անհանգստացնում է այս խնդիրը, այլև այն խիստ կարևոր է հայ ժողովրդի համար: Դուք պետք է իմանաք, որ անկախ տարատեսակ դատողություններից՝ ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ: Մենք ձեզ հետ աշխատում ենք տնտեսական միասնական հարթակում՝ ԵԱՏՄ-ում, աշխատում ենք ռազմաքաղաքական միությունում՝ ՀԱՊԿ-ում, և հետևողականորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները և այն ամենը, ինչ մտնում է այս կազմակերպությունների շրջանակում»,- ասել է նա:

© Photo / official site of the President of RAՄինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը
Встреча президентов Армении и Беларуси Армена Саркисяна и Александра Лукашенко (30 октября 2018). Минск - Sputnik Արմենիա
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

Լուկաշնեկոն ասել է նաև, որ հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունն աճում է։

«Նախորդ տարի բարձր աճ ենք գրանցել, որը կազմում է մոտ 45-50 մլն ԱՄՆ դոլար: Սա լավ արդյունք է, սակայն եթե խոսենք ներուժի մասին այն ապրանքների մասով, որոնք ձեզ մոտ մեծ պահանջարկ ունեն և այն ապրանքների մասով, որոնք մեզ մոտ պահանջարկ ունեն, ապա դա մեծ ցուցանիշ չէ: Մենք այսօր կարող էինք ունենալ 150 մլն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, ինչը մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհաներ:Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք գիտենք ձեր հնարավորությունները: Հետևաբար ցանկացած առաջարկ, որը կանի Հայաստանը, մենք կդիտարկենք կարճ ժամկետում և կընդունենք համապատասխան որոշում։ Գիտեմ, որ դուք բարդ ժողովրդավարական փոփոխություններ եք ապրում, դրանից ոչ մի տեղ չես փախչի, և, իհարկե, տեղեկություն ստանալ առաջին ձեռքից, իմ ընկերոջից, գործընկերոջից, ինձ համար շատ կարևոր է»,-նշել է Բելառուսի նախագահը։

Նշելով, որ Բելառուսի համար կարևոր էր հետևել բարեկամ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է․ «Մենք ի դեմս Ձեզ տեսնում ենք այն մարդուն, որն օբյեկտիվ է, իրատես ու պատրաստ է աջակցել Բելառուսի հետ հարաբերություններին, և մենք փոխադարձ պատասխան ենք տալիս այս ամենին»:

© Photo / official site of the President of RAՄինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը
Встреча президентов Армении и Беларуси Армена Саркисяна и Александра Лукашенко (30 октября 2018). Минск - Sputnik Արմենիա
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել․

«Ես էլ էի ցանկանում սկսել հենց այդ ապրիլ-մայիս ամիսների դրամատիկ օրերից և օգտագործել հնարավորությունն այստեղ՝ հիասքանչ Մինսկ քաղաքում, անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության և բարեկամության համար, որ Դուք դրսևորել եք այդ օրերին: Ես և՛ որպես նախագահ, և՛ որպես մարդ երբեք չեմ մոռանա այն ուշադրությունը, որը ստացել եմ Ձեզնից: Ձեր զանգերը պարզապես դիվանագիտական կամ քաղաքական զանգեր չէին, դրանք զանգեր էին ընկերոջից, ում ոչ թե միայն հետաքրքրի է, այլ ում համար և՛ ցավալի է, և՛ ուրախալի, մարդ, ընկեր, ով ցանկանում է իմանալ և օգնել: Այդ օրերին դա մեծագույն աջակցություն էր ինձ համար, երբ մենք երկրում ապրում էինք մեծագույն փոփոխություններ»:

Սարգսյանը նշել է, որ շատ հաճելի է լինել Մինսկում, որն առանձնահատուկ քաղաք է:

«Կարծում եմ, որ Բելառուսն այսօր կայունության և կանխատեսելիության օրինակ է: Այս նոր աշխարհում, որում մենք ապրում ենք, շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման որակներ: Աշխարհը միայն տարածաշրջանները չեն, աշխարհը դարձել է անկանխատեսելի, աշխարհը դարձել է անկայուն, և այն պետությունները, որոնք իրականում ունեն այս երկու որակները, բարձր գնահատանքի են արժանանում իմ, Բելառուսի իմ ընկերների, և առհասարակ համաշխարհային հասարակության կողմից»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով` պատահական չէ, որ հերթական նման համաժողովը՝ Մյունխենյան համաժողովը, որը աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, տեղի է ունենում Մինսկում:

Լրահոս
0