00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հավաքական խաղեր». ով կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

© Photo : press office of the Parliament of RAЗаседание Парламентской Ассамблеи ОДКБ в Санкт-Петербурге
Заседание Парламентской Ассамблеи ОДКБ в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գնալով ավելի հստակ են դառնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուների անունները. ներկա պահին երկուսն են «առաջատար»։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան.  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մղվող պայքարը թեժանում է, ԶԼՄ–ներում արդեն անուններ են շրջանառվում։

Юрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խաչատուրովին փոխարինո՞ղ են գտել. լրատվամիջոցներն անուն են տալիս

Մասնավորապես, նոյեմբերի 4-ին «Կոմերսանտ» թերթը (սեփական աղբյուրներին հղում անելով) գրել էր, որ Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Կազմակերպության երկրների առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն նոյեմբերի 8-ին։

54-ամյա Բելառուսի ԱԽ պետքարտուղարը Ուկրաինայում է ծնվել, նա կադրային զինվորական է։ Գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, 1996 թվականին գերազանցությամբ և ոսկե մեդալով` Բելառուսի ռազմական ակադեմիան, 2005 թվականին նույնպես գերազանց և ոսկե մեդալով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ 2015 թվականի նոյեմբերին Զասը դարձավ Անվտանգության խորհրդի պետքարտուղար։ 2016 թվականին նրան գեներալ–լեյտենանտի կոչում  շնորհվեց։

Արդյո՞ք Զասի թեկնածությունը դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հարցը մեկնաբանելու խնդրանքին Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը ՌԻԱ Նովոստիին ասել է. «որևէ տվյալ չունեմ»։

Այդ տեղեկությունը չհաստատեցին նաև Բելառուսի ԱԳՆ–ում։ Գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ հարցը համապատասխան մակարդակում կքննարկվի միայն նոյեմբերի 8-ին Աստանայում։

Генеральный секретарь ОДКБ Юрий Хачатуров - Sputnik Արմենիա
Ի՞նչ կլինի, եթե Յուրի Խաչատուրովի փոխարեն օտարերկրացու նշանակեն

«Ներկա պահին նույնիսկ հայտնի չէ, թե որ երկրից է լինելու թեկնածուն, ուր մնաց բուն թեկնածությունը», – ասել է Գլազը։

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ 2018 թվականի մայիսին «Белорусский партизан» ընդդիմադիր պարբերականը Զասին ուղարկում էր «ամենայն հավանականությամբ թոշակի կամ Ռազմական ակադեմիա` պրոֆեսորի պաշտոնի»։

Հետաքրքիր է, որ  «Արմենպրես» գործակալությունում, կրկին հղում անելով «տեղեկացված աղբյուրին», տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանն այդ պաշտոնում կառաջադրի ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։

Նշենք, որ վաղուց է խոսվում, այն մասին, որ այդ պաշտոնը պետք է ստանձնի Հարությունյանը, դեռ Յուրի Խաչատուրովի նշանակումից առաջ։ Սակայն նախկին իշխանությունն ընտրեց նրան, ում ընտրեց։

Բացի այդ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը դեռևս նոյեմբերի 2-ին էր հայտարարել, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուներն ունի։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян - Sputnik Արմենիա
Հայաստանն իր թեկնածուներն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. ԱԳՆ

Ինչ վերաբերում է Հարությունյանին, Sputnik  Արմենիան դիմել է ԱԳՆ` պաշտոնական տեղեկություն ստանալու համար։

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը խորհրդակցությունների փուլում է։ Այդ քննարկումները որոշակի առումով գաղտնի են, տեղեկությունը հանրային տիրույթում չի հայտնվում։ Հարգելով այդ սկզբունքը` լրացուցիչ տեղեկություն տրամադրել չենք կարող, քննարկումների գործընթացին չվնասելու համար», – ասաց մեզ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով` Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ աշխատանքը, և հենց դրան են ուղղված Երևանի ջանքերը։

Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նա դեռ հրաժարվում է մեկնաբանություններ տալ։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեմայով խոսեցին նաև Ղազախստանում։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք նոր գլխավոր քարտուղարին կարող են ընտրել Աստանայում (ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդ, 8 նոյեմբերի), Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը հայտարարեց, որ այդ հարցը, հավանաբար, կներառվի օրակարգում։

Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շուրթերով բազմիցս հայտարարել է այն մասին, որ պետք է պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը` մինչև ՀԱՊԿ–ում իր նախագահության ժամկետի ավարտը։

Սակայն վերջին շրջանում գնալով ավելի շատ հրապարակումներ և «արտահոսք» է հայտնվում այն մասին, որ պաշտոնը, ըստ ամենայնի, կանցնի Բելառուսին։

Այս ֆոնին մենք արդեն զրուցել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ այն մասին, թե Հայաստանի վրա ինչպես կանդրադառնա վաղաժամ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը։

Իսկ մինչ այդ երկրների միջև «առևտուրն» ու բանակցությունները շարունակվում են, այդ թվում ԶԼՄ–ների միջոցով։

Լրահոս
0