13:53 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Կարեն Նազարյան

Կտուժի՞ արդյոք Հայաստանը Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներից. պատասխանում է Նազարյանը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Շատ կարևոր է, որ գործընկերներն ընկալեն այն խոցելիությունը, որը բաժին է ընկել Հայաստանին՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկիր։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ուշիուշով հետևում է այն բոլոր իրադարձություններին, որ տեղի են ունենում մեր հարևան երկրներում: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով պատգամավորների՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած տնտեսական սանկցիաների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին հարցերին:

«Մենք այս պահին ուշադրությամբ հետևում ենք Իրանի նկատմամբ բոլոր զարգացումներին: Մեզ համար դա կենսական խնդիր է, և մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանական գործընկերների և այս գործընթացում ներգրավված այլ գործընկեր պետությունների հետ: Հստակորեն ներկայացնում ենք մեր մոտեցումներն ու նաև մեր մտահոգությունները՝ ստեղծված իրավիճակի շուրջ, և կարող եմ ասել, որ փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել այն զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ ստեղծված իրավիճակի արդյունքում»,- ասաց Նազարյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ պատժամիջոցները չեն խանգարի Իրանի հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին ու առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը:

Նազարյանը հիշեցրեց, որ 2008թ-ից առ այսօր Հայաստանն ու Իրանն իրականացանում են «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը՝ հույս հայտնելով, որ պատժամիջոցների պատճառով այդ գործարքը ևս չի տուժի, քանի որ դրա հիմքում բարտերային հարաբերություն է և ոչ թե իրացման:

Բացի այդ, Նազարյանի խոսքով, այդ գործարքով հիացած են նաև Եվրոպայում, ուստի հույս հայտնեց, որ Հայաստանի գործընկեր պետությունները ևս կընկալեն Հայաստանի խոցելիությունն այս հարցում:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները ևս ընկալեն այն խոցելիությունը, որը բաժին է ընկել Հայաստանին՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկիր»,- ասաց նա:

Պատասխանելով Իրանի հետ երկաթուղու այդպես էլ տարիներ շարունակ չիրականացվող ծրագրին, փոխնախարարը դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել, բայց և վստահեցրեց, որ ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում և դուրս չի բերվել Հայաստանի տնտեսական նախագծերի շրջանակից:

Ըստ թեմայի

Հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է փակվել. Փաշինյան
Մնացականյանը զգուշություն է դրսևորել Իրանի հարցում` ի տարբերություն Փաշինյանի. Աշոտյան
Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է. Աշոտյան
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ