17:35 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը

Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը որոշել մասնակցել Ազգային ժողովի ընտրությանը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (100)
10810

Արսեն Թորոսյանն ուզում է շարունակել նախարարի աշխատանքը։ Մինչ այդ նա ձայներ կբերի հարազատ կուսակցությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Արսեն Թորոսյանը պատրաստ է շարունակել նախարարի աշխատանքը։ Առողջապահության նախարարի պաշտոնակատարն այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։

«Ես դեռ պաշտոնավարում եմ, նոր կառավարության ձևավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի։ Պատրաստ եմ շարունակել աշխատել այդ պաշտոնում»,– ասաց նա։

Իսկ մինչ այդ պատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Նորք– Մարաշ, Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները։

Նրա խոսքով` ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորինս շատ ձայներ ապահովելու համար։

Թորոսյանը բացառեց բուժհիմնարկների ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն ու չարաշահումը ընտրության ժամանակ` հայտարարելով, որ նոր Հայաստանում այս գործելաոճը տեղ չունի։

Պաշտոնյան խոսեց նաև ոլորտի ստուգումների մասին` նշելով, որ երևանյան խոշոր հիվանդանոցներում ստուգումները շարունակվում են։ Նրա խոսքով` այս պահին հերթը հասել է Ազգային ուռուցքաբանության կենտրոնին ու «Արմենիա» բժշկական կենտրոնին։

Իսկ բացահայտված հնարավոր չարաշահումների մասին նախարարի պաշտոնակատարը խոստացավ հայտարարել ավելի ուշ։

Նշենք, որ Թորոսյանն այս տարվա ամռանն է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (100)

Ըստ թեմայի

Ընտրական ծուղակ. նոր ԱԺ–ի «որակը» հարցականի տակ է
ԱԺ–ում երեք կուսակցություն կլինի. իրադարձությունների հավանական զարգացումը` ըստ Քոչարյանի
«Եթե ոչ մենք, ապա ո՞վ». Էդմոն Մարուքյանը` ԱԺ արտահերթ ընտրության մասին
Սև PR կամ «դվոյնիկ» կուսակցություններ. քաղտեխնոլոգը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Գլխավոր թեմաներ