05:55 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետը չի հավատում մարզում բարձր ռեյտինգ ունեցողների մասին լուրերին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (109)
106 0 0

Արարատի մարզպետն առաջադրվելու է իր մարզում և վստահեցնում է`ընտրությունները ցույց կտան, թե ով ռեյտինգ ունի:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ԱԺ առաջիկա ընտրությանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում: Այսօր Ազգային ժողովում նա այս մասին հայտնեց լրագրողներին:

«Փորձելու ենք ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն հանգիստ, ժողովուրդը կատարի իր կամարտահայտությունը»,- ասաց մարզպետը:

Մարզում ՀՀԿ-ի ներկայության ու հնարավոր խախտումների մասին հարցին մարզպետն այսպես պատասխանեց. «Եղել են մարդիկ, որ եղել են Հանրապետական կուսակցության հետ, այսօր ինչ-ինչ հանգամանքներում թողնում են, լքում են այդ կուսակցությունը: Բոլորն էլ մեր բնակիչներն են, թող շնչեն, թող ապրեն նոր Հայաստանում»:

Իսկ Արարատի մարզում բարձր հեղինակություն և վարկանիշ ունեցող անձանց ներկայությանն ու վերջին շրջանում իր հետ կապված դժգոհությունների վերաբերյալ հիշեցմանը Գարիկ Սարգսյանը խորհուրդ տվեց սպասել ընտրությունների արդյունքներին:

«Ընտրությունները ցույց կտան, թե ով որքան վարկանիշ ունի: Եթե անցած տարի ընտրություններն անցել են համատարած կաշառքի, վախի, ռեսուրսների կիրառման պայմաններում, և մարդիկ եթե կփորձեն այս իրողություններում փորձել իրենց ուժերը, թող ապացուցեն՝ այս իրողություններում ունե՞ն այդ ռեյտինգը, թե՞ դա ուղղակի փուչիկ էր»,- ասաց նա:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունը Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 9-ին:

 

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորը կօգնի Փաշինյանին, բայց օգնությունը չափավոր կլինի
ՀՀԿ–ն «ձեռքերը լվանալու» իրավունք չունի. Սարգսյանը գրառում է արել Facebook–ում
ՀՀԿ–ն ընդդիմություն չէ. Արա Բաբլոյանը խոսեց ընտրություններին մասնակցելու մասին
թեգերը:
ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ