05:55 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները

ՀԱՊԿ գագաթնաժողովում ստորագրվել է հռչակագիր սպառազինություն առաքելու մասին

© Sputnik / Михаил Климентьев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
209 0 0

Հատուկ ուշադրություն է դարձվում կազմակերպության հավաքական ուժերը սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից տեսակներով հագեցնելուն, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներ անցկացնելու արդյունավետությունը բարձրացնելուն։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ առաջնորդները մտադիր են համատեղ զարգացնել կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական–արդյունաբերական համալիրները, ինչպես նաև ավելացնել սպառազինության համատեղ առաքումները, ասվում է հինգշաբթի կազմակերպության գագաթնաժողովում ստորագրված հռչակագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

«Մենք մտադիր ենք համատեղ զարգացնել մեր պետությունների պաշտպանական–արդյունաբերական համալիրները`  սպառազինությունների, ռազմական և հատուկ տեխնիկայի փոխադարձ առաքումներն ավելացնելու, տվյալ ոլորտում ծառայություններ տրամադրելու, պաշտպանական ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև սերտ կոոպերացիոն կապեր հաստատելու, գիտատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու ճանապարհով», – ասում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։

ՀԱՊԿ–ի մեջ մտնում են վեց երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Ըստ թեմայի

Արցախի ձայնը որոշիչ է. Մնացականյանը ՀԱՊԿ–ում խոսել է Արցախի մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի Սանկտ Պետերբուրգում
Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
թեգերը:
Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ