05:54 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Կոլլիզիա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ. ինչո՞ւ Փաշինյանը կարող է զիջել

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
502 0 0

Բելառուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական փոխանցումը կարող է ինչպես զուտ տեխնիկական պատճառներ, այնպես էլ միանգամայն քաղաքական մոտիվացիա ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածության շուրջ վերջին ամիսներին տարվող վեճերն ու բանավեճերը մոտ են հանգուցալուծմանը։

Դատելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թափանցիկ մեսիջներից Հայաստանը ամենայն հավանականությամբ կկորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Աստանայում անցկացված ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով միջոցառման տերը զերծ մնաց վերջնական որոշումը հայտարարելուց`  ևս մեկ ամիս պահպանելով ինտրիգը, սակայն հասկացրեց, որ նոր գլխավոր քարտուղար պետք է ընտրվի Բելառուսի ներկայացուցիչը` «պաշտոնին լիարժեք աշխատելու համար»։ Հայաստանի ներկայացուցչի լիազորությունների ժամկետն ամեն դեպքում ավարտվում է մեկ տարի հետո, և այդ ընթացքում նոր գլխավոր քարտուղարը, Նազարբաևի կարծիքով, «չէր հասցնի նույնիսկ այցելել կազմակերպության բոլոր երկրները»։

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով` Ղազախստանի նախագահի դիրքորոշումը կարելի է երկու ձևով բացատրել։ Մի կողմից` պաշտոնական Աստանան երբևիցե աչքի չի ընկել իր հայամետ դիրքորոշմամբ։ Բացի այդ, տեխնիկական բացատրություն կա, որ նոր գլխավոր քարտուղարը ժամանակ չի ունենա գործին ծանոթանալու։

«Սակայն այս հայտարարությունն ինձ այդքան էլ համոզիչ չի թվում։ Հայաստանը, ըստ ամենայնի, առաջարկել է նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Նա բավական փորձառու և պատրաստված մասնագետ է, որը քաջատեղյակ է ՀԱՊԿ գործունեության մանրամասներին։ Կարծում եմ, նոր պաշտոնը նա կյուրացներ կարճ ժամանակահատվածում», – ասաց Գալստյանը։

Քաղաքագետը կարծում է, որ եթե գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչ ստանձնի, ապա դա ինքնատիպ հիշեցում կլինի Երևանին` Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու ժամանակ համապատասխան ընթացակարգերը չկատարելու մասին։ Այլ կերպ ասած՝ որոշումը գերազանցապես քաղաքական կլինի։

Գալստյանը կարծում է, որ Նազարբաևի հնչեցրած ժամկետը, որի ընթացքում վերջնական որոշում կկայացվի, կմնա քաղաքական առևտրի և լրացուցիչ քննարկումների համար։

«Հետնաբեմում կողմերը բանակցություններ կվարեն,  կչափեն «կողմ» և «դեմ» փաստարկները, կլսեն միմյանց դիրքորոշումները։ Նման դեպքերում ժամկետների սահմանումը, որպես կանոն,  հնարավորության դեպքում լրացուցիչ զիջումներ ստանալու և սեփական պայմանները առաջ քաշելու նպատակ ունի», – եզրահանգեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Աստանայում անցկացրած գագաթնաժողովի արդյունքում Նազարբաև լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է իրեն թողնել պաշտոնը։ Սակայն մինչև ժամկետի ավարտը մեկ տարի է մնում, և Նազարբաևը կարծում է, որ մեկ տարվա ընթացքում նոր գլխավոր քարտուղարը (եթե այն լինի Հայաստանից) չի հասնի նույնիսկ շրջել բոլոր երկրներով։

Այդ կապակցությամբ, Ղազախստանի նախագահի խոսքով, ավելի ճիշտ կլինի Բելառուսի ներկայացուցչի նշանակել պաշտոնում, որպեսզի նա լիարժեք աշխատելու հնարավորություն ունենա։

Սակայն վերջնական որոշումը կընդունվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում։

Ըստ թեմայի

Հարցը միայն գլխավոր քարտուղարը չէ. ՀԱՊԿ–ը պետք է լրացնի սպիտակ կետերը
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ