05:54 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Վիգեն Սարգսյանը՝ Միջազգային անվտանգության մոսկովյան յոթերորդ համաժողովի ժամանակ

ՀՀԿ–ն կարող է «վերադիրքավորվել» Վիգեն Սարգսյանի շուրջ և հնարավորություն ստանալ. Մարկեդոնով

© Sputnik / Григорий Сысоев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
193 0 0

«Թավշյա հեղափոխությունից» հետո հանրապետականները այդպես էլ չկարողացան Նիկոլ Փաշինյանի հանդեպ գործուն ընդդիմություն ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Քաղաքականության մեջ մնալու համար ՀՀԿ–ին «ռեսթարթ» է պետք։

Այս մասին Bunin & Co Telegram ալիքին տված մեկնաբանության մեջ ասել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդենովը։

Ինչպես նշել է փորձագետը, «թավշյա հեղափոխությունից» հետո հանրապետականներն այդպես էլ չկարողացան գործուն ընդդիմություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, Երևանի քաղաքապետի պաշտոնը նրանք կորցրեցին, իսկ նոր իշխանությունը նախկին իշխանության կուսակցությանը մշտական հռետորական հարձակումների օբյեկտ է դարձրել։

Մարկեդոնովը հղում է անում պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանի Facebook–ում վերջերս արված գրառմանն այն մասին, որ կուսակցությունը չպետք է «խռովի» ժողովրդից, այլ հայտ ներկայացնի արդեն նոր կարգավիճակով ծառայելու համար։ Ռուս փորձագետը կարծում է, որ եթե հանրապետականները կարող են նույնիսկ որևէ կերպ «վերադասավորել շարքերը», ապա միայն Վիգեն Սարգսյանի ղեկավարության ներքո։

«Նրա օգտին է խոսում փորձը։ 5 տարի նախագահի վարչակազմն էր գլխավորում և 1.5 տարի պաշտպանության նախարարությունը։ Հայաստանում պաշտպանական գերատեսչության ղեկավարը առանձնահատուկ ֆիգուր է։ Նկատենք, որ երբ նրա նախկին ղեկավար (երրորդ նախագահը – խմբ.) Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին, Վիգենի անունն էին հնչեցնում ԱԳՆ կամ ՊՆ նոր ղեկավարի պաշտոնի հավակնորդների շարքում նույնիսկ ՀՀԿ–ի մոլի ընդդիմախոսները։ Վիգեն Սարգսյանը լավ մասնագետ է համարվում, որը փորձ է ձեռք բերել, ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս (նա ուսանել է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ ԱՄՆ–ում)», – նշել է Մարկեդոնովը։

Քաղաքագետը կարծում է, որ ՀՀԿ–ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում քիչ շանսեր ունի, սակայն «սառը ցնցուղը» օգտակար կլիներ կուսակցության համար այսօր։ Գոնե հասկանալու համար այն մեկնարկային պայմանները, որոնցում ինքը պետք է «վերադիրքավորվի»։

«Խաչ քաշել ՀՀԿ–ի վրա, նույնիսկ նրա ոչ նախանձելի վիճակում, չարժե։ Բավական է նայել հարևան Վրաստանին, որտեղ նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, մի շարք ստորացուցիչ պարտությունների միջով անցնելուց հետո, նախագահական քարոզարշավի ընթացքում հաջողության հայտ ներկայացրեց», – նշել է Մարկեդոնովը։

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ապա առջևում նրան վստահ հաղթանակ է սպասվում։ Սակայն նաև պատասխանատվություն կատարած գործերի համար։ Ինչպես նաև անխուսափելի հիասթափություն և բարձր սպասումների անկում։ Այս համատեքստում «թարմացած» ՀՀԿ–ն շանս ունի։  Սակայն սկզբում պետք է անցնել ցավոտ այդ «թարմացման» գործընթացը, կարծում է փորձագետը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։ ՀՀԿ–ն իր մասնակցության մասին պաշտոնապես դեռ չի հայտարարել։

Ըստ թեմայի

Հանրային հեռուստաընկերության տնօրենը եթեր է հրավիրում ընդդիմությանը
ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորը կօգնի Փաշինյանին, բայց օգնությունը չափավոր կլինի
Դեռ չգիտեն. ինչո՞ւ ՀՀԿ–ն ոչ մի կերպ չի կողմնորոշվում ընտրությունների հարցում
ՀՀԿ–ն «ձեռքերը լվանալու» իրավունք չունի. Սարգսյանը գրառում է արել Facebook–ում
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ