13:50 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Քննարկվել են էներգակիրների ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Զրուցակիցները քննարկել են էներգակիրների ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել հայաստանյան շուկայում առկա պայմաններին ու հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին:

Ղազախական կողմը շահագրգռվածություն է հայտնել գործունեություն ծավալել մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել համագործակցության ուղղությամբ քննարկումները շարունակել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ` հետագա քայլերը նախանշելու և կյանքի կոչելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում արտադրվող տարբեր ապրանքների` Ղազախստան արտահանում կազմակերպելու հետ կապված հարցերին:

թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ