17:38 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Հայկական պատվիրակությունը Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում

Գժտության գլխավոր քարտուղար. Հայաստանի «ձախողումը» ՀԱՊԿ–ի ներսում շահերի բախում առաջացրեց

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (130)
43110

Հատկանշական է, որ ռուսական կողմը Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո իր դիրքորոշումը դեռ չի հնչեցրել, և փորձագետները կանխատեսում են, որ մինչև դեկտեմբեր «բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում»։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքները, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանավեճերը արտացոլում են այդ կառույցում տարբեր շահերի առկայությունը, և այդ շահերը հաճախ մրցակցության մեջ են ընկնում միմյանց հետ։

  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը։

Նոյեմբերի 8-ին Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է անցնի Բելառուսի ներկայացուցչին։ Նրա խոսքով` պաշտոնը Հայաստանին  թողնելը նպատակահարմար չէ  հայ ներկայացուցչի պաշտոնավարման մնացած կարճ (մինչև 2020 թվական) ժամանակահատվածի պատճառով։

Սակայն հարցը վերջնականապես չի լուծվել։ Եվ, ինչպես ասաց Նազարբաևը, նոր գլխավոր քարտուղարը կնշանակվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք կազմակերպության նիստի ժամանակ։  Կռիլովի խոսքով` հատկանշական է, որ ռուսական կողմը գագաթնաժողովից հետո իր դիրքորոշումը դեռ չի բարձրաձայնել, պաշտոնական Երևանը նույնպես չի մեկնաբանել Բելառուսի ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցելու հավանականությունը։

«Իրավիճակը դեռ օդում կախված է մնացել մինչև դեկտեմբեր։ Եվ ամենայն հավանականությամբ` այնտեղ դեռ էլի քննարկումներ և որոշակի գործողություններ կլինեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Հայաստանին հարյուր տոկոսով աջակցելու մասին հայտարարություններ պաշտոնական այրերից չեմ լսել, սակայն ես չեմ լսել նաև Բելառուսի թեկնածուին սատարելու խոսքեր», – ասաց նա։

Դեռ գագաթնաժողովից առաջ էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար երեք թեկնածու է քննարկվում։ Առաջին տարբերակը` մինչև 2020 թվականի մայիս գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել գլխավոր քարտուղարի տեղակալին, այսինքն` Վալերի Սեմերիկովին, երկրորդը` Բելառուսի ներկայացուցչին ընտրել պաշտոնի համար, քանի որ Հայաստանից հետո այբբենական կարգով Բելառուսն է հաջորդը, և երրորդ տարբերակը` «որը պնդում է հայկական կողմը» մինչև 2020 թվականի մայիս պաշտոնում կրկին Հայաստանի ներկայացուցչին ընտրել։

Կռիլովի խոսքով` ռուսական կողմը դրանից հետո նոր հայտարարություններ չի արել, և մինչ դեկտեմբեր, նա համոզված է, «բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործը առանց համաձայնեցնելու և նույնիսկ նախապես տեղեկացնելու որոշակի բացասական հույզեր է առաջացրել, ոչ միայն Մոսկվայում, այլև ՀԱՊԿ երկրների մյուս մայրաքաղաքներում։ Ինչը բավականին սպասելի էր` հաշվի առնելով այն, որ խոսքը միջազգային չինովնիկի մասին է։

Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Կռիլովը, Խաչատուրովի վերադարձը Հայաստան ցրեց բոլոր լուրերն այն մասին, որ Ռուսաստանը իբրև թե թաքցնում է կոռուպցիոն գործերի հետ առնչություն ունեցող չինովնիկների։

Նշենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի ֆոնին, Հայաստանում Փաշինյանի ընդդիմախոսները նրա դիվանագիտական ձախողման մասին են հայտարարում։ Նման կարծիք, մասնավորապես, ունեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։  Այս հայտարարությունները մեկնաբանելիս` քաղտեխնոլոգ  Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց, որ ձախողում է համարում ոչ թե գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական կորուստը, այլ Խաչատուրովի նկատմամբ քրեական գործի հարուցումը։

«Ձախողում էր ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշումը։ Այ դա իսկական ձախողում էր։ Այն, ինչ տեղի է ունենում դրանից հետո, բնական ու տրամաբանական է։ Հազիվ թե դրանից հետո մեր դիվանագիտությունից ինչ–որ հրաշքներ էր պետք սպասել։ Պատկերավոր ասած, այս հարցից նույնիսկ ինքը` Թալեյրանը գլուխ չէր հանի», – ասաց փորձագետը։

Ղազախստանի դիրքորոշումը Քոչարյանը «մուսկուլների խաղ», իր դերն ու տեղը կազմակերպությունում ամրապնդելու փորձ է համարում։  Նրա խոսքով` Աստանան, ինչպես և կազմակերպության մի քանի այլ մասնակիցներ, սեփական խաղն են տանում` գործի դնելով իրավիճակի նկատմամբ ազդեցության առկա բոլոր լծակները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը պաշտոնը լքեց նոյեմբերի 2-ին։  Նրա նկատմամբ հայրենիքում քրեական գործ էր հարուցված 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետաքննության շրջանակում։

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (130)

Ըստ թեմայի

Արցախի ձայնը որոշիչ է. Մնացականյանը ՀԱՊԿ–ում խոսել է Արցախի մասին
ՀԱՊԿ գագաթնաժողովում ստորագրվել է հռչակագիր սպառազինություն առաքելու մասին
«Հավաքական խաղեր». ով կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը
Հայկական կողմը տապալել է Աստանայի գագաթնաժողովին Ալիևի մասնակցությունը. ԶԼՄ
Դավիթ Տոնոյանը դեմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զիջելուն
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Յուրի Խաչատուրով

Գլխավոր թեմաներ