00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացիները ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն են ընտրելու. Վիգեն Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախընտրական քարոզարշավի համար հատկացրած կարճ ժամանակահատվածը լուրջ փոփոխություններ կմտցնի ընտրողների հետ նախընտրական հանդիպումների ժամանակացույցի և մարտավարության մեջ, կարծում է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի քաղաքացիները ԱԺ առաջիկա ընտրություններին, ըստ էության, ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն են ընտրելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը։ Նախկին նախարարը գլխավորում է կուսակցության համամասնական ցուցակը։

Республиканская партия Армении (РПА) - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն հրապարակեց ընտրական ցուցակը

Նրա խոսքով` իրավիճակն այժմ բացառիկ է նրանով, որ ակնհայտ առաջատար կա` Նիկոլ Փաշինյանը, որը հավանաբար ԱԺ–ում կստանա ձայների մեծամասնությունն ու կառավարություն կձևավորի։ Սակայն այդ կառավարությունը հավասարակշռության կարիք ունի, իսկ հավասարակշռություն կարող է ապահովել գործուն ընդդիմությունը։ Ընդդիմության դերին է հավակնում ՀՀԿ–ն։

«Ժողովուրդն ընդդիմություն է ընտրելու։ Կարծում ենք, որ ՀՀԿ–ն բավարար փորձ ունի այդ գործառույթը ստանձնելու համար», – ասաց մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ նախընտրական քարոզարշավին հատկացրած կարճ ժամանակահատվածը լուրջ շտկումներ կմտցնի ընտրողների հետ նախընտրական հանդիպումների ժամանակացույցի և մարտավարության հարցում։

ՀՀԿ–ի առաջնորդը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, որի վարչապետության դեմ էլ հենց տեղի էին ունենում այս տարվա գարնանը իրականացրած բողոքի զանգվածային ակցիաները։ Հարց է առաջանում, իսկ որքանով նպատակահարմար է ընտրություններին գնալն ու հավակնելը առաջատար ընդդիմադիր ուժի դերին, կուսակցության գլխում ունենալով մի մարդ, որը դեռ 7 ամիս առաջ բողոքի շարժման հիմնական թիրախն էր։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին. Սարգսյան

Սարգսյանի կարծիքով` բողոքի ակցիաներն ուղղված էին Սերժ Սարգսյանին որպես վարչապետ ընտրելու դեմ։ Նա հրաժարական տվեց, և այժմ, թվում է, թե որևէ մեկը չի վիճարկում քաղաքական գործունեությամբ զբաղվելու, կուսակցությունը գլխավորելու նրա իրավունքը։ Բացի այդ կուսակցության ղեկավարության փոփոխման հետ կապված հարցերը որոշվում են համագումարի ընթացքում։

«Ցավոք, համագումար այժմ անցկացնել անհնար է, քանի որ երկրի իշխանություններն ընտրել են ընտրական գործընթացի անցկացման արագացված տարբերակ։ Եվ այդ պայմաններում համագումարի անցկացումը ձևական բնույթ կկրեր։ Սակայն միևնույն ժամանակ համագումար հրավիրելը մնում է օրակարգում։ Այն կանցկացվի ընտրություններից հետո առավելագույնս սեղմ ժամկետներում։ Համագումարին այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկվեն նաև կուսակցության արդիականացման հարցերը», – նշեց Սարգսյանը։

Ներկայիս իշխանության գործողությունները գնահատելիս, Սարգսյանն ընդգծեց, որ այն հասարակության վստահության հսկայական ռեսուրս ունի, և շատ կարևոր է այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելը։

Սակայն ակնհայտ է, որ անցած 6 ամիսների ընթացքում երկրի իշխանությունները ավելի շուտ պայքարում էին անցյալի ժառանգության դեմ, քան երկրի ապագային ուղղված որևէ կառուցողական աշխատանք էին տանում։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Այս ընտրություններն ընդդիմություն ընտրելու մասին են, ոչ թե իշխանություն»

Ներկա պահին սպասումները կառավարությունից ավելի շատ են, քան շոշափելի արդյունքները։ ՀՀԿ–ն հույս ունի, որ ընտրություններից հետո ԱԺ–ում մեծամասնություն ստանալով և կառավարություն ձևավորելով, Նիկոլ Փաշինյանը կկարողանա սկսել լուծել հանրությանը հուզող խնդիրները։ Այսպես, օրինակ, նրա խորհրդականը հայտարարել էր, որ պետական հատվածում մինչև 150 հազար աշխատատեղ կկրճատվի, և նույնքան, ըստ ամենայնի, կբացվի մասնավոր հատվածում։

Սարգսյանի խոսքով` նա չգիտի, թե որտեղից նման վստահություն Փաշինյանի թիմին, սակայն շատ կցանկանար իմանալ, թե երբ կլինի այդ ամենը` ընտրություններից առաջ, թե հետո։ Դա կարևոր է նրա համար, որպեսզի ընտրողն իմանա, քվեարկի՞ այդ քաղաքական ուժի համար, թե ոչ։

Լրահոս
0