00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրոններն ինքնաթիռների դեմ. Հայաստանին պե՞տք են արդյոք ՍՈւ–30ՍՄ ինքնաթիռներ

© Photo / official site of the Prime minister of RAАрмянский военнослужащий с беспилотным летательным устройством
Армянский военнослужащий с беспилотным летательным устройством - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անօդաչու թռչող սարքերը կսկսեն ավելի շատ լուծել ոչ միայն հետախուզական, այլ նաև հարվածային խնդիրներ, բայց առայժմ վաղ է խոսել մարտական ինքնաթիռներին ամբողջությամբ փոխարինելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Անօդաչու թռչող սարքերն առայժմ չեն կարող լիովին փոխարինել ղեկավարվող ավիացիային, Sputnik Արմենիային ասաց անօդաչու ավիացիայի ոլորտում առաջատար ռուս փորձագետ Դենիս Ֆեդուտինովը` մեկնաբանելով Հայաստանի կողմից Սու–30ՍՄ ինքնաթիռներ գնելը։

В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ները ներառված են հայկական ԶՈւ սպառազինության մեջ

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ասել է, որ Երևանն ընտրություն է կատարել կործանիչներ գնելու օգտին և հիմա լուծվում են ֆինանսատեխնիկական հարցեր` ակնարկելով, որ խոսքը Սու–30ՍՄ–ի մասին է։

Միաժամանակ, հայ հասարակության որոշ պրոֆեսիոնալ (և ոչ միայն) օղակներում վեճեր են ծագել այն մասին, թե պետք է արդյոք Հայաստանին ռեսուրսներ ծախսել կործանիչ ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի վրա, թե ավելի լավ է ուժեղացնել ՀՕՊ համակարգերը։

«Վստահաբար կարելի է ասել, որ անօդաչու թռչող սարքերի կիրառումը ընդլայնելու միտումը կշարունակվի։ Կմեծանա դրանց բաժինը տեխնոլոգիապես զարգացած երկրների ավիապարկում։ ԱԹՍ–երը ավելի շատ կլուծեն ոչ միայն հետախուզական, այլ նաև հարվածային խնդիրներ։ Բայց առայժմ դրանք լուծում են գլխավորապես հետախուզության և հսկողության խնդիրներ», – ասաց Ֆեդուտինովը։

Այսպիսով, նրա խոսքով, ԱԹՍ–ն լիարժեք այլընտրանք չէ, որը կարող է ամբողջությամբ փոխարինել ղեկավարվող մարտական ավիացիային։

Այդ պայմաններում նա ենթադրում է, որ հարցը «օդաչուով կամ անօդաչու»  ձևակերպելը սխալ է։ Կախված պահանջներից և ունեցած հնարավորություններից` անհրաժեշտ է զարգացնել երկու ուղղություններ։

Дистанционно управляемый гранатомет на беспилотнике - Sputnik Արմենիա
Թռչող նռնականետ․ հայկական հայ-թեքը՝ հակառակորդի արկածախնդրությունների դեմ

Ինչ վերաբերում է հարցին, թե կարող են արդյո՞ք ՀՕՊ համակարգերը երկինքն ամբողջությամբ «փակել» ավիացիայից, թե ժամանակակից ավիացիան իր զարգացմամբ առաջ է անցել, փորձագետը նշեց, որ բացարձակ ճիշտ պատասխան չկա։

«Յուրաքանչյուր տեխնիկական համակարգ ունի հնարավորությունների սահմաններ։ Թե՛ ավիացիոն, թե՛ ՀՕՊ միջոցները։ Կարող եմ ասել, որ «թրի և վահանի» կատարելագործման հավերժ թեման է», – նշեց Ֆեդուտինովը։

Նշենք, որ  ավելի վաղ պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է, որ հայկական բանակի սպառազինությունը համալրել են տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Սու–30ՍՄ–ն ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։

Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ–ն դասվում է 4++ սերնդի շարքը։

Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։

Լրահոս
0