00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանցքային նախարարները չեն փոխվի. Փաշինյանը խոսեց ապագա կառավարության մասին

© Sputnik / Asatur YesayantsСубботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн
Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի փողոցներում ընթացող քայլերթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա: Այսօր` նոյեմբերի 24-ին, Երևանի փողոցներում ընթացող քայլերթի ժամանակ լրագրողներին ասեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կփորձենք անցնել վարչական բոլոր շրջաններով. Նիկոլ Փաշինյանը քայլում է Երևանի փողոցներով

«Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, պետք է լինի ժողովրդի ուժեղ մանդատով հստակ օժտված կառավարություն»,– ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կազմում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։

«Կլինեն ընտրությունները, կտեսնենք: Ամեն ինչ կքննարկենք, չեմ կարող ասել` կլինեն, չեմ կարող ասել, որ չեն լինի»,- ասաց նա։

Այդուհանդերձ, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ կառավարության առանցքային պորտֆելների մասով ընտրություններից հետո փոփոխություններ չեն լինի։

Լրագրողների ճշտող հարցին՝ այսինքն Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը պահելո՞ւ են իրենց պորտֆելները, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց՝ այո։

Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմանը, թե նոր խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի երկրում հիմնական փոփոխություններ չեն կատարվել, Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հեռացվել քաղաքականությունից, Փաշինյանն ասաց. «Խորհրդարանն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել»։

Իսկ ՀՀԿ թեկնածու, համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի դիտարկմանն էլ, թե Փաշինյանը մտադիր է տապալել առաջիկա ընտրությունները, վարչապետի պաշտոնակատարը հակադարձեց`Դավիթ Շահնազարյանի ու ՀՀԿ–ի համար ընտրությունները վաղուց են տապալված։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին։ Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կավարտվի դեկտեմբերի 7-ին։

Լրահոս
0