04:04 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
15700

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման և դրամահավաք-երեկոյի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև արտաքին քաղաքականության մեջ հայտնված մարտահրավերներից։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Վստահության քվե ենք ակնկալում` ՀՀ կառավարման ղեկը առաջիկա հինգ տարիներին ստանձնելու համար»: Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման և դրամահավաք-երեկոյի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա համարում է, որ քաղաքական իրենց թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առջև ստանձնած և ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները` առանց բացառության։ Այնուամենայնիվ Փաշինյանը նշեց, որ առաջիկա իրենց համար կարևոր անելիքը տնտեսական հեղափոխություն անելն է: «Սա ենթադրում է տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Այնպիսի փոփոխություն, որը կհամապատասխանի ազգային անվտանգությանը և մեր հնարավորություններին»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ արտաքին քաղաքականության ոլորտում նախընտրությունները նույնն են: «Մենք չենք պատրաստվում ռեվերսներ իրականացնել։ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշինքի ուժեղացումը, ռազմավարական հարաբերությունների հաստատումը հարևաններ Իրանի և Վրաստանի հետ մնում են արտաքին քաղաքականության առաջնահերթություններ»,–ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են հարաբերությունների զարգացումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, բայց դա չեն անելու այլ երկրի հետ ունեցած հարաբերությունների հաշվին: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ՀՀ-ի հարաբերությունները նաև Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ:

«ՀԱՊԿ-ում այն հարցերը, որոնք գոյացել են վերջին ժամանակում, պետք է ստանան կոնկրետ պատասխաններ և հստակեցումներ»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը դրական համարեց նաև ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և նշեց, որ ակտիվություն դրսևորելու պարագայում կա պոտենցիալ և միջավայր այդ կառույցում ՀՀ-ի տնտեսության զարգացման համար:

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Ըստ թեմայի

Իրականում, ՀԱՊԿ-ի լոկոմոտիվը, միևնույնն է, Ռուսաստանն է. ոնց կորոշի, այդպես էլ կլինի
Սարգսյանը ՀԱՊԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել Փաշինյանի առաջարկով
ՀԱՊԿ անդամների Բաքվի հետ «սիրախաղը». ինչո՞վ կավարտվի Երևան–Մինսկ «հրետակոծությունը»
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ