01:05 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (46)
122 0 0

Աղետի գոտու խնդիրների մասին կառավարությունը քննարկում կանցկացնի Գյումրիում։ Դեկտեմբերի 7-ին գործադիրը արտագնա նիստ կանցկացնի ՀՀ երկրորդ քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունն արտագնա նիստ կգումարի Գյումրիում։ Այս մասին այսօր Գյումրի քաղաքում «Իմ քայլը»  դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար,  Նիկոլ Փաշինյանը։

«Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը ես էլի այստեղ եմ լինելու,–ասաց Փաշինյանը,–բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումները պետք է գտնենք։ Բոլոր խնդիրները պետք է հատ-հատ քննարկենք ու փորձենք լուծել»։

Այս տարի լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Աղետի գոտին դեռ չի ազատվել անօթևանների խնդրից։

ՀՀ կառավարության հրապարակած պաշտոնական տվյալներով աղետի գոտու Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 542 ընտանիք բնակարանային խնդիր ունի։

Խնդրի լուծման համար կառավարության հաշվարկով պահանջվում է 4 մլրդ դրամ։

2018 թ. պետական բյուջեով հատկացվել է 460 մլն. դրամ` Լոռու մարզի գյուղական բնակավայրերի կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին` շինարարությունն ավարտելու նպատակով։

Գործադրի 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով խնդրի ամբողջական լուծումը նախատեսված է 2020 թվականի տարեվերջին:

թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (46)

Ըստ թեմայի

Ազգային ժողովի ընտրության ժամանակ անակնկալները չեն բացառվում. ի՞նչն է մտահոգում Արեշևին
Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»
Մարալիկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Արտակ, հեռացի՛ր» կոչով
թեգերը:
Հայաստան, Գյումրի

Գլխավոր թեմաներ